Եգիպտոսում հայտնաբերվել են ՀԱՅԿԱԿԱՆ շուրջ 110 հինավուրց գրություններ. ի՞նչն էր ապշեցրել գիտնականներին

Սինայի թերակղզում հայտնաբերվել է շուրջ 110 ՀԱՅԿԱԿԱՆ հինավուրց գրություններ։

5-րդ դարի արձանագրությունները վկայում են այն մասին, որ հայերը ի սկզբանե սիրել են ճամփորդել ողջ աշխարհով։

Երուսաղեմի Հրեական համալսարանից պրոֆեսոր Մայքլ Սթոունի խոսքով՝ » հայկական գրությունների քանակն ու տարածումն ապշեցնում են։

Հայերը, համենայնդեպս, որքան կարելի է դատել գրաֆիտի գրելու իրենց հակվածությունից, Սինայի քրիստոնյա ուխտագնացների ամենաակտիվ խմբերից մեկն էին։

Սակայն ապշեցնող է ոչ միայն արձանագրությունների քանակը, այլև տարիքը»:

Հայաստանի ամենահին հայկական գրությունը թվագրվում է մեր թվարկության 490 թվականով Թեքորում, Կարսից հարավ-արևելք։ Պահպանված ամենահին ձեռագրերից մեկը Մլքեի թագավորից այսպես կոչված ավետարանն է, որը թվագրվում է մ.թ 862 թվականով։

Սակայն Նազարեթում Ավետման կաթոլիկ բազիլիկայի տակ գտնված տապանաքարը, որտեղ մեծացել է Հիսուսը, պարունակում է հայերեն գրություն, որը թվագրվում է 447 թվականով։