Փառահեղ պատմություն։ Ինչպե՞ս հայուհին կարողացավ քուրդ ավազակապետին բանտ նստեցնել և աքսորել Մեքքա

1880-ականներին  քրդերը՝ թուրք կառավարության համաձայնությամբ, թալանի էին ենթարկում հայկական բնակավայրերը:

Այսպիսի միջավայրում էր ապրում տասնչորսամյա Գյուլիզարը: Աղջիկը որբ էր մնացել դեռևս վեց ամսականում ու իր երեխայությամբ, աշխուժությամբ ու գեղեցկությամբ դարձել էր ընտանիքի զարդը: Նրա տասնչորսամյակը բոլորելուն պես, աղջիկը մասնակցում է համագյուղացու հարսանիքին, որը ճակատագրական է դառնում Գյուլիզարի համար. նրան նկատում է Մուսա բեկը, որն, իր չարագործություններով հայտնի, քուրդ ավազակապետ էր:

Օրեր անց Մուսա բեկի 150 ավազակները շրջապատում են տունն և առևանգnւմ Գյուլիզարին:

Քուրդ ավազակապետը Գյուլիզարին ստիպողաբար ամուսնացնում է իր կրտսեր եղբոր` Ջեզահիրի հետ: Աղջկան անվանափոխում են ու կոչում Ֆաթմա: Նրա հայկական ինքնությունը իսպառ ջնջելու նպատակով՝ Գուլոյին արգելում են խոսել հայերեն, իսկ թաքուն աղոթքների համար աղջիկը խիստ պատժվում է:

Աղջկա առևանգումը չի հաջողվում գաղտնի պահել, այդ լուրը սկսում է  մեծ տարածում գտնել ու հասնում է Կ. Պոլիս: Մուշի առաջնորդարանը տեղեկագիր է ուղարկում Կ. Պոլիս և պահանջում վերադարձնել աղջկան: Բիթլիսի դատարանում գաղտնի դատ է հրավիրվում՝ միայն քրդերի ու թուրքերի մասնակցությամբ:

Դատարանն արդար որոշում է կայացնում է ու աղջկան վերադարձնում են իր ընտանիք: Այդ օրը գյուղում իսկական տոնախմբություն էր. Աղջկան դիմավորելու էր եկել նաև Բիթլիսի Հայոց առաջնորդը` քաղաքի հայ անվանի մարդկանց հետ: Գյուլիզարը մկրտվում է ու ստանում Հռիթսիմե կույսի անունը:

Օրեր անց դատավարությունը նորից  վերսկսվում է և թուրքերի միջնորդությամբ այն անարդար որոշում է կայացնում  ու ազատ արձակում Մուսա բեկին։ Հայկական կողմը չի շտապում հանձնվել. բողոքարկում է դատարանի որոշումն ու վերաքննություն պահանջում: Արդյունքում դատավորը որոշում է կայացնում Մուսա բեկին աքսորել Մեքքա:

Այս «պատվի դատավարությունը» այնպիսի արձագանք էր ստացել, որ աղջկա՝ հայկական տարազով լուսանկարը Կ. Պոլսում վաճառում էին մեկ արծաթով, իսկ  հասույթը տրամադրվում էր Մուսա բեկի դեմ բողոք ներկայացրած 66 մշեցիներին։

Դատավարությունն ավարտվում է, Գուլոն վերադառնում է հայրենի գյուղ ու ամուսնանում քահանա Կարապետի որդի Գեղամի հետ: Գուլոն, ամուսնու և դստեր հետ, Տիգրանակերտից տեղափոխվում է Այնթապ, հետո` Ուրֆա: Չորս տարի անց վերադառնում է Մուշ և ունենում ևս երկու երեխա` Արամ և Արմենուհի անուններով:

1908 թվականին Գուլոյի ամուսինն ընտրվում է Օսմանյան խորհրդարանի երեսփոխան և մեկնում Կ.Պոլիս: Գյուլիզարն ի վերջո հաստատվում է Մուշում: Հետագայում նրա ընտանիքի մնացած անդամները զոհ են գնում 1915 թվականի  Հայոց ցեղասպանnւթյանը: