Հեքիաթագիր, ով արցախցի երեխաների համար կախարդական հեքիաթներ էր պատմում պատերազմի օրերին

Հեքիաթագիր Արփի Մաղաքյանն այս օրերին արցախցի երեխաների համար իր հեղինակային հեքիաթներն է պատմում: Արփին պատմել է, որ ուզում էր ռազմաճակատ գնալ, բայց կրակել չգիտի, արդյունքում մտածեց, թե ինչպես կարող է օգնել Արցախին և որոշեցի իր հեղինակային հեքիաթները կարդալ արցախցի փոքրիկների համար։

«Ես կարողանում եմ լավ հեքիաթներ պատմել և գրեթե ամեն օր ես գտնում եմ Երևանում փոքրիկների, ովքեր հոգատարության ու ջերմության կարիք ունեն և պատմում եմ նրանց իմ հեղինակային հեքիաթները»,- հարցազրույցներից մեկում նշել է Արփին։

Տիգրան Մեծ արքայի մասին հեքիաթը ծնվել է այս երեխաների շնորհիվ, ուղղակի «Որոշեցի երեխաներին Երևանի մասին կախարդական հեքիաթներ չպատմել, որպեսզի չսիրահարվեն քաղաքին, դրա համար ընտրեցի Տիգրան Մեծի հեքիաթը: Երբ հեքիաթն պատմում վերջացնում եմ, խնդրում եմ ամենաշատը տպավորված երեխային ամբողջությամբ վերապատմել այն և ասում, որ կարող է Ղարաբաղի բարբառով պատմել: Երբ նրանք պատմում են, ես մտաբերում եմ, թե ինչ են ավելացրել, ինչը պակասացրել, ինչն է շատ տպավորվել նարանց մոտ»:

Ընդ որում այս ամենի մեջ կա յուրահատուկ մի բան, որի մասին նա այսպես է խոսել․ պատմությունը հետաքրքիր դարձնելու համար գործի է դնում մետաղադրամները. «Պատմությունը հետաքրքիր դարձնելու համար ես օգտագործում եմ մետաղադրամներ, ստեղծում եմ այնպիսի տպավորություն, որ մետաղադրամները մեզ սկսում են պատմել այդ ժամանակշրջանի պատմությունը, թե իրենք ինչ են տեսել և ինչ է կատավել հայոց աշխարհում: Հեքիաթները ինտերակտիվ դարձան արցախցի երեխաների շնորհիվ, որովհետև իրենց երբ սկսեցի պատմել, հասկացա՝ պետք է երեխային դեր տամ, արդյունքում դառնում է փոքրիկ ներկայացում»,- եզրափակել է հեքիաթագիրը։