Նա առաջին քրիստոնյա կինն է, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի. գիտեի՞ք այս հայուհու մասին

Խոսքը հայ գեղանկարչուհի, քանդակագործ, փորագրող Սիլվա Մկրտչի Առաքելյանի մասին է, ով առավել հայտնի է Ասիլվա անունով: Ծնվել է 1937 թվականին Ստամբուլում:

1948 թվականին ավարտել է Ստամբուլի Հինդլյան, 1953 թվականին՝ Ֆրանսիայի Նոտր Դամ դը Սիոն դպրոցները, 1958 թվականին՝ Էյուբլիցեյ գեղարվեստի ակադեմիաները, Սորբոնի համալսարանը։


ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրն է (1993): Առաջին քրիստոնյա կինն է, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի։ Ասիլվան «ԱՐԻԱՆ-ԵՍՍՕՐ» ասոցիացիայի հիմնադիր նախագահն է, Փարիզի Մեծ պալատի Համեմատության սրահի խմբի ղեկավարը, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի անդամ, ոչ պետական կազմակերպության Միացյալ Ազգերի Գիտության և մշակույթի կազմակերպության պաշտոնական գործընկեր։

Ասիլվան ստեղծագործում է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում։ Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը։ Իր աշխատանքներով նա տարբերվում է Ոսկյա Քանակի ասպարեզում։ Նրա Ռեբրանտի և Սորայի աշխատանքները ստեղծագործությունների վերաբերյալ ուսումնասիրությունները գտնվում են Փարիզի Լուվրի թանգարանում։