Նա զոհվեց Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ. ճանաչենք մեր հերոսին

Խոսքը հայ ազատամարտիկ, Արցախի հերոս, ՀՅԴ կուսակցությն անդամ Պետրոս Արշալույի Ղևոնդյանի մասին է, ով առավել աչքի ընկավ Քարվաճառի մարտերում;

Պետրոս Ղևոնդյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 

1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։ Պետրոսը 1996 թվականին ԼՂՀ-ի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, իսկ Հայաստանի կողմից՝ Արիության մեդալով: Ստացել է նաև «Ոսկե արծիվ» շքանշան, իսկ 2000թվականին արժանացել է Արցախի հերոս կոչմանը:

Այսօր ազատամարտիկ-շրջանավարտի անունն են կրում ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։

2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։

 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ: