ՙՙՄենք գնացինք մի քանի երեխայի փրկության հետքերով, սակայն մի ամբողջ ազգ հայտնաբերեցինք՚՚. ո՞վ էր կյանքը ՀԱՅԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ ԴԱՆԻԱՑԻՆ

Մարիա Յակոբսեն՝ Լիբանանից և Կարեն Եպպե՝ Սիրիայից. ահա այն երկու հզոր կանայք, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրաբերեցին Ցեղասպանությունից փրկված որբերին օգնելու գործին: Նրանք նաև դարձան 1915-ի դեպքերի վկաները:

Յակոբսենը ծնվել է Դանիայի Սիմ քաղաքում 1882թ նոյեմբերի 6-ին: Դեռ Համիդյան ջարդերի ժամանակ նա անչափ մտահոգված էր ՀԱՅԵՐԻ ճակատագրով ու մամուլում բաց չէր թողնում որևէ լուր այդ մասին: Նա երազում էր մեկնել Հայաստան ու սեփական ձեռքերով օգնել այդ ժողովրդին:

1906թ-ին Մարիա Յակոբսենը մեկնում է Խարբերդ՝ որպես միսիոներ: Դառնում է հիվանդանոցի տնօրեն և կարճ ժամանակում սովորում հայերեն: Նա հաջորդ 12 տարիների ընթացում իր հուշագրերում գրում է այնտեղ անցկացրած սարսափելի օրերի մասին:

Նա հենց այդ հուշագրերում գրում է ցնցող փաստեր հայերի սարսափելի տեղահանության ու ջարդերի, կոտարածի ու կողոպուտների մասին: Հենց այդ տարիների Մարիան որդեգրեց 3 որբերի, պահեց ու խնամեց նրանց իր հարկի տակ:

Այդ տարիների նա հավաքեց և Ցեղասպանությունից փրկեց ավելի քան 3600 հայ երեխայի, ովքեր տառապում էին սարսափելի վարակիչ հիվանադություններով: Նա ստեղծում է ՙՙԹռչնի բույն՚՚ մանկատունը, որտեղ էլ հետագայում պատգամում է ամփոփել իր աճյունը:

Նա միանձնյա ստանձնեց հիվանդանոցում տեղավորված հազարավոր որբերի խնամքը, Ինչ-որ մի պահի Յակոբսենը կերակուր էր տալիս օրական 4500 երեխայի։ Չափազանց դժվար է կարդալ այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,— գրում է Մարիան՝ պատմելով տեղի պակասի պատճառով մի տղայի մերժելու մասին, որին հետո գտան սովից մեռած։ «Սիրտս կտոր-կտոր էր եղել»,- պատմում է նա՝ նկարագրելով մի դեպք, երբ ոստիկանները, որոնք նաև մասնակցում էին հայերի հետապնդումներին, իր դուռն են բերում պատառոտված ոտքերով ու մերկ մի փոքրիկ աղջնակի։

Սակայն Օսմանյաան կայսրությունը ի վերջո խլում է բոլոր երեխաներին: Մարիան կանչվում է ԱՄՆ, որտեղ որբերի ու ջարդերի մասին դասախոսություններ էր կարդում ամենահայտնի համալսարաններում և հրապարակային փաստեր ներկայացնում: Նա ցանկանում էր վերադառնալ Խարբերդ, սակայն Օսմանյան կայսրությունը արգելել էր նրա մուտքը երկիր: Մարիան, սակայն, չի հանձնվում. նա շարունակում է գումար հավաքել և նվիրաբերել դրանք որբերի օգնությանն ու փրկությանը: Նա կանչվում է Դանիա, որտեղ շարունակում է իր հայանպաստ գործունեությունը:

Այցելուները պատմում են, որ «Թռչնոց բույնն» ավելի շատ դպրոց էր, քան որբանոց, անթերի մաքուր էր ու կարգապահ, երեխաները դաս էին սովորում, իսկ աղջիկները՝ նաև հմտանում ասեղնագործության նրբություններում։ Զարմանալի է, բայց հաստատությունը գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Որբերը Մարիային անվանում էին «Մայրիկ Յակոբսեն»: Նա փոքրիկների համար ամեն գիշեր հայերեն Աստվածաշունչ էր կարդում ու աղոթում: Նա այնքան նվիրված էր ՀԱՅԵՐԻՆ, որ անգամ ամուսնացավ ազգությամբ հայ մի ատամնաբույժի հետ:

Նրա գործունեությունն անգնահատելի է. Հայ համայնքին ու ազգին իր անսահման նվիրվածության համաև նա դառնում է Միակ կինը, ով արժանանում է Դանիայի Ոսկե մեդալին 1945թ-ին:

Մարիա Յակոբսենը մահացել է 1960թ-ին: Նրա հուշագրությունները, որոնք աներկբա փաստեր ու վկայություններ են ջարդերի մասին, թարգմանվել են հայերեն, թուրքերեն, անգլերեն և մի շարք այլ օտար լեզուներով:

Յակոբսենի կիսանդրին տեղադրված է Կալիֆորնիայում. իսկ Իջևանի մանկապարտեզներից մեկը անվանակոչվել է նրա անունով ՝ ի խոնարհումս նրա կատարծ անգնահատելի հայանպաստ գործունեությանը:

  • Լուսանկարներ Մարիա Յակոբսենի հավաքածուից.