Ռուսաստանի վաստակավոր արտիստը․ դուք հաստատ ճանաչում եք մեր հայրենակցին

Իգոր Սարուխանովը ծնվել է 1956 թվականին Սամարղանդում՝ հայկական ընտանիքում․ մոր արմատները Գորիսից էին, իսկ հոր արմատները՝ Ստեփանակերտից։ Բայց երբ Իգորը 4 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա, քանի որ հայրը այդ ժամանակ թեզի պաշտպանություն ուներ։
Իգորի մայրը երաժշտական կրթություն ուներ և նա մեծացել էր երաժշտություն լսելով, չնայած սոլֆեջոյի դասերին հաճախել է առանց որևէ մեծ ոգևորության։


Իգորը հաճախել է տեղի դասական կիթառի թիվ 1 երաժշտական ​​դպրոցը։ 6-րդ ասարանում ստեղծել է իր առաջին երաժշտական խումբը, իսկ 13 տարեկանում արդեն գրել է իր առաջին երգը։ Դպրոցական տարիներին նա սկսել է համերգներ տալ իր ռոք խմբի հետ Դոլգոպրուդնիի սրճարաններում և պարահրապարակներում՝ այդ ելույթների համար ստանալով դրամական պարգևներ։ Քանի որ խորհրդային տարիներին կոմսոմոլականն ու դպրոցի աշակերտն իրավունք չունեին աշխատելու, Սարուխանովին ուզում էին հեռացնել դպրոցից, բայց հոր շնորհիվ նա մնում է ուսումնական հաստատությունում։

Երբ արդեն ծառայության տարիքում էր, ծնողները վախենում էին իրենց որդուն բանակ ճանապարհել և նրան մտցնում են Մոսկվայի ռազմական շրջանի երգի-պարի անսամբլ։ Դրանից հետո նրան հրավիրել են «Կապույտ թռչուն» անսամբլ, ավելի ուշ՝ «Ծաղիկներ» խումբ, որտեղ ելույթ է ունեցել մինչև 1981 թվականը։ 1981 թվականին Սարուխանովը «Ծաղիկներ» խմբի իր գործընկերների հետ հիմնել է «Շրջանակ» խումբը, որտեղ աշխատել է մինչև 1984 թվականը։

Իր սոլո կարիերան սկսել է 1985 թվականին՝ Մոսկվայում Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի ծրագրի շրջանակներում ։ Արդեն 1986 թվականին թողարկում է իր առաջին հսկա սկավառակը՝ «If we are on the way»։ Այդ պահից նա սկսում է ակտիվ շրջագայել։

Որպես բանաստեղծ և կոմպոզիտոր, նա աշխատել է Տինիս Մագիի, Սերգեյ Չելոբանովի, Աննա Վեսկիի, Combination խմբի, Ալեքսանդր Մարշալի, Բատիրխան Շուկենովի, A’Studio խմբի, Ալեքսեյ Չումակովի, Gorod 312 խմբի , Նիկոլայ Տրուբախի, Պրեսնյակովի և այլ արվեստագետների հետ։