Թուրքիայի ամենահայտնի ՀԱՑԱԳՈՐԾԸ ՀԱՅ Է. նրան ճանաչում ու հարգում էին բոլորը

1910թ․ Քոնիայում ծնված հայ քրիստոնյա Էքմեքչի (հացագործ) Հայկ (Ֆայըք) Բուղդայջըգիլը Քոնիայի լավագույն հացագործ վարպետներից մեկն է եղել, որն իր ձիակառքով ամեն օր հարևան թաղամասերին է հասցրել թխված հացը։ Հացագործ Հայկի փուռը Թուրքիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Քոնիայում առաջինն է եղել և այն բացվել է 1927թ․: 

Հոդվածում հացագործ Հայկը ներկայացված է որպես իր գործի նվիրյալ և Քոնիայի պատմության մի մասնիկ։ Հեղինակը ուշադրություն է հրավիրել Հայկի կյանքի այն դրվագին, որ նա երբեք իր հաճախորդների պարտագրքում չի գրել մուսուլմանների անունները, քանի որ վստահ է եղել, որ մուսուլմանները, իսլամական ավանդույթից ելնելով, չեն ուտի «հարամը», ուստի նրանց անունները գրելու կարիք չկա։

Ըստ սյունակագրի՝ Հայկն իսլամադավան է դարձել իր մահվանից մի քանի տարի առաջ, չնայած լուրեր են շրջանառվում նաև, որ նա իսլամ ընդունել է ավելի վաղ և չի բարձրաձայնել՝ վախենալով իր հայ կնոջից՝ Երանուհուց։

«Նրա կինը՝ այդպես էլ իսլամ չընդունած Երանուհին, կյանքից հեռացել է ամուսնու մահվանից 7 տարի անց՝ 1987թ․, և հուղարկավորվել է Մուսալլայի գերեզմանատան հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող փոքրիկ հայկական գերեզմանատանը»,-գրել է Բարըշըքը։