Թուրքիայի «Երկաթե բռունցք»-ը․ Մերձավոր Արևելքի ուժեղագույն հայ բռնցքամարտիկը

Կարպիս Զաքարյանը հայազգի մարզիկ է՝ Թուրքիայում։ Կարպիսը փոքր տարիքից սկսել է աշխատել, որպեսզի կարողանա ծնողներին օգնել։ Փոքր տարիքից էլ Կարպիսի մեջ եղել է սերը դեպի սպորտ՝ հատկապես դեպի բռնցքամարտ։ Սակայն ծնողները դեմ են եղել տղայի ընտրությանը։ Բայց տղան կարողացել է դպրոցը, աշխատանքը և սպորտը համատեղել։

Պարապելու հենց առաջին շաբաթներից էլ նրան նկատում են «Գալաթասարա» խմբում։ Այդպես արդեն 17 տարեկանում Կարպիսը դառնում է Ստամբուլի չեմպիոն։ Մի քանի տարի անց, երբ Թուրքիայի հավակականը առաջին անգամ էր հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում, Կարպիսը նույնպես հաղթանակ է տանում, որով բոլորի ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա։ Տարիներ անց Կարպիսը ճանաչվում է նաև ողջ Մերձավոր Արևելքի ուժեղագույն բռնցքամարտիկը:

Կարպիսը իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տոնել է 226 հաղթանակ, ունեցել է ընդամենը երկու պարտություն:

36 տարեկանում Կարպիսը հեռանում է սպորտից և սկսում է իր մարզչի կարիերան։ Կարպիսի կյանքի ու հաղթանակների մասին նկարահանվել են շատ ֆիլմեր և գրվել են բազմաթիվ գրքեր։