Ո՞ր ՀԱՅԻՆ են անվանում ամերիկյան բասկետբոլի «շնաձուկ». ի՞նչ է նա արել

Ջերի Թարքանյանը հայտնի էր որպես ԱՄՆ քոլեջների բասկետբոլի թիմերի ամենահաջողակ մարզիչներից մեկը։ Մարզչական կարիերայի ընթացքում նա հաղթել է 706-ին և պարտվել ընդամենը 198-ին խաղերում։ Ամենամեծ հաջողությունը նա ձեռք է բերել Լաս Վեգասի Նևադայի համալսարանի (UNLV) թիմում, չորս անգամ հասնելով «Չորս եզրափակիչ» և մեկ անգամ նվաճելով NCAA առաջնությունը:

1992-ին Թարքանյանը մարզել է «Սան Անտոնիո Սփերսը», թեև նրան հեռացրել են 20 խաղից հետո նրա և ակումբի ղեկավարության միջև տարաձայնությունների պատճառով: Թարքանյանը մարզել է այնպիսի բասկետբոլիստների, ինչպիսիք են Լարի Ջոնսոնը, Արմեն Գիլիամը և Սթեյսի Օգմոնը։

2013 թվականին Թարքանյանը ներառվել է Նեյսմիթ հուշահամալիրի բասկետբոլի փառքի սրահում։ Նա այնպիսի ժողովրդականություն էր վայելում, որ ամերիկացի գրող Սթիվեն Քինգը իր «Հինգերորդ թաղամասի» գլխավոր հերոսին անվանել է ի պատիվ Թարքանյանի։ Իրականում շատ ամերիկացիներ երազում էին հանդիպել այդ լեգենդար մարզչին։

512 Jerry Tarkanian Photos and Premium High Res Pictures - Getty Images

Թարքանյանը հայտնի էր իր թիմի խաղերի ժամանակ սրբիչը կծելու անսովոր սովորությամբ՝ փորձելով հանգստացնել իրեն։ Ամերիկյան ԶԼՄ-ներում նրան նույնիսկ անվանում էին «սրբիչ կրծող»։ Սակայն Թարքանյանը շատ ավելի հայտնի էր «Շնաձուկ Թարք» մականունով իր գունեղ պահվածքի համար։

Թարքանյանի ծնողները հանդիպել են Լիբանանում Հայոց ցեղասպանությունից փախչելուց հետո, որտեղ նրանք ամուսնացել են, իսկ հետո գաղթել ԱՄՆ՝ բնակություն հաստատելով Էվկլիդում, Օհայո նահանգում։

«Այն գիտակցումը, որ ես օգնում եմ երիտասարդ մարզիկներին սպորտով զբաղվել, միշտ ինձ համար կարևոր է եղել։ Այլ մարզիչները նախընտրում են աշխատել փորձառու խաղացողների հետ և վաստակել նրանց հետ միլիոնավոր ոլարներ: Ես ինքս բասկետբոլիստներ էի ստեղծում։ Դա հիասքանչ առաքելություն է: Հաճելի է գիտակցել, որ հարյուրավոր փայլուն խաղացողներ այժմ ինձ իրենց ուսուցիչն են անվանում», — ասել է Թարքանյանը։

Hall of Fame College Basketball Coach Jerry Tarkanian Dies At Age 84 -  Good*Fella Media

Թարքանյանը Լաս Վեգասում դպրոց է բացել «Թարքանյան բասկետբոլի ակադեմիա» անվամբ, որն այժմ ղեկավարում է նրա ավագ որդին՝ Դենին։ Թարքանյանի ինքնակենսագրությունը պատմող գիրքը հրապարակվել է 2005 թվականի հոկտեմբերին և ակնթարթորեն հիթ դարձել: Նույն թվականին Թարքանյանն այցելեց իր հայրենիք Հայաստան՝ երկրում անցկացնելով 16 Հրաշալի օր։

Ջերրի Թարքանյանը մահացել է 2015թ. փետրվարի 11-ին Լաս Վեգասի հիվանդանոցում։ Ի հիշատակ մարզչի՝ քաղաքապետարանն իջեցրել է իր դրոշները։