Ամերիկյան հանրահայտ BBC-ն ստեղծել է Տիգրանակերտի ճակատամարտը պատկերող խաղ. ՏԵՍԱՆՅՈՒԹԸ դիտե՛ք այստեղ

Time Commanders-ը 2003-2005 և 2016 թվականների BBC-ի տեխնոլոգիական խաղային շոուն է, որտեղ ներկայացված են պատմական մարտերի սիմուլյացիաները: Չորս մասնակիցներից բաղկացած թիմերը յուրաքանչյուրը ղեկավարում էին իրենց զինված ուժերը համակարգչային խաղում: Թիմերի անդամներն անծանոթ էին համակարգչային խաղերի հետ, այդ պատճառով էլ ոչ մի առավելություն չունեին խաղային հմտության առումով։

Ճակատամարտից, զորամասերից և տեղանքից հետո մասնակիցները պետք է ռազմավարություն մշակեին, ապա քայլեր ձեռնարկեին: Յուրաքանչյուր խաղ վերլուծել են ռազմական մասնագետները, որոնք բացատրել են, թե ինչպես է տեղի ունեցել իրական ճակատամարտը։ Տիգրանակերտի ճակատամարտը շոուի ժամանակ ձևավորված մարտերից մեկն էր:

Տիգրանակերտի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա 69 թվականին՝ Մեծ Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Ճակատամարտը տեղի է ունեցել մի կողմից Հայոց Տիգրան II Մեծի և մյուս կողմից՝ հռոմեական հյուպատոս Լուցիեմ Լիցինի Լուկուլի միջև։ Մարտն ավարտվեց Տիգրանի պարտությամբ և Տիգրանակերտի գրավմամբ։