Հրաման կար ամեն գնով լքել պոստը. Ինչու՞ Վահանը չենթարկվեց հրամանատարի հրամանին, ի՞նչ էր կանխազգացել նա

Արցախյան պատերազմի օրերին, բոլորս աղոթում էինք մեր տղերքի անվտանգության ու ապահով տուն վերադարձի համար։ Բայց քչերս էինք պատկերացնում, թե ինչ է կատարվում պատերազմի դաշտում։ Գուցե այդպես էլ չիմանայինք, եթե չլինեին, նրանց ընկերները, ովքեր հետո պիտի պատմեին հերոսների սխրանքների մասին։ Հոկտեմբերի 30-ին Վահանենց վաշտը հայտնվում է շրջափակման մեջ։ Հրաման են ստանում, ամեն գնով լքել դիրքը, որովհետև թշնամին առաջ է գալիս, իսկ իրենք արդեն թիկունքում են մնացել։

zinvor

Տղերքից շատերը հրամանը լսելուն պես հրաժարվում են իրենց պոստը հանձնել թշնամուն։ Որոշում են, պիտի պայքարեն մինչև վերջին շունչը։ Բայց չէին պատկերացնում թշնամու զորքի մեծաքանակությունը։ Վահանենց հրամանտարը երկրորդ անգամ  է կապ հաստատում տղերքի հետ ու հրամայում, արագ լքել դիրքը ու գնալ դեպի անտառի կողմը, որտեղից գուցե հնարավոր լինի հետո գտնել իրենց։

Տեսնելով, որ տղերքը չեն ենթարկվում հրամանին, ավելին՝ շատերը դուրս էին եկել մարտի, հրամանատարը նրանց խնդրում է, ինչ գնով էլ լինի գերի չնկնեն, երբ նկատեն, որ նման վտանգ կա թող իրենք ամենքը որոշեն՝ ինչ պետք է անեն։ Տղերքից շատերը զոհվեցին, անհավասար մարտում, իսկ Վահանը, ում հաջողվեց ողջ մնալ, հետո պատմեց բոլորիս ինչ հերոսական քայլերի են գնացել դիրքը չհանձնելու համար։