Հոնկոնգը նվաճած ու իր ողջ ունեցվածքը հայերին նվիրած հայի պատմությունը․ միակը, ում անգլիական կառավարությունը շնորհեց ասպետի կոչում

Բոլոր ժամանակների ամենանշանավոր չինաբնակ հայը եղել է Պողոս Խաչիկ Աստվածատրյանը, նույն ինքը՝ Փոլ Չաթերը: Նա աշխատել է որպես Հոնկոնգի հաշտարար դատավոր, եղել է գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ, բազմաթիվ ընկերությունների սեփականատեր, ինչպես նաև ավելի քան 40 տարի հանդիսացել է Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդական:

khachik

Հոնկոնգում գտնվելու առաջին տարիներին նա սկսում է աշխատել որպես բանկի կառավարչի օգնական: Այնուհետև հրեա ընտանիքի օգնությամբ նա ներթափանցելով Հոնկոնգի բորսա, վերածվում է խոշոր ֆինանսական գործակալի` միևնույն ժամանակ զբաղվելով ոսկու սալակտորների ու հողատարածքների առևտրով: 1897-ին անգլիական կառավարությունը նրան պարգևատրել է Սբ. Միքայելի և Սբ. Գեորգի շքանշաններով, իսկ 1902 թ. նրան ասպետի կոչում շնորհվեց, ինչի արդյունքում նրան սկսեցին կոչել Սըր Փոլ Չաթեր:
«Կալկաթայի այս երիտասարդ հայն իրենով լցրեց ամբողջ Հոնգկոնգը,- նշվում է պատմական փաստագրությունում, — նա ամենուր է, ոչինչ հնարավոր չէ անել առանց նրա իմացության ու մասնակցության։ Նա Հոնկոնգի հայրն է»։ Հոնկոնգի հանդեպ ունեցած սիրո հետ մեկտեղ Աստվածատրյանը եղել է աշխարհում սփռված հայերի խոշոր բարերարը: Իր ողջ կյանքի ընթացքում նա հսկայական գումարներ էր նվիրաբերում Հոնկոնգի, Կալկաթայի, Լոնդոնի, Փարիզի, Նանկինի ու Պեկինի հայկական սոցիալական-հասարակական ու կրոնական-լուսավորչական կազմակերպություններին: