Ի՞նչ բանաստեղծություն էր գրել Մոնթեն Սեդայի համար, և որտե՞ղ նրանք ամուսնացան
Հայաստանի և Արցախի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը հայտնի է մարտի դաշտում ցույց տված իր սխրանքներով ու անձնվիրությամբ, իր անմնացորդ հայրենասիրությամբ։ Սակայն հայտի է նաև Մոնթեի ու Սեդայի սիրո պատմությունը՝ որպես իրական ու մաքուր սիրո պատմություն, որը զերծ էր այլևայլություններից, լի էր անկեղծությամբ։
Մոնթեն ու Սեդան ծանոթացել են Լիբանանում։ Սեդան այդ ժամանակ 15 տարեկան էր, իսկ Մոնթեն՝ 21։

Տարիներ շարունակ հաղթահարել են դժվարություններ ու երբեք չեն բաժանվել՝ բացառությամբ մի դեպքից՝ Մոնթեի մահվանից, երբ բաժանվեցին հարկադրաբար։
Ռազմի դաշտում խիստ ու հայրենասեր հրամանատարը, պարզվում է, կարող էր չափազանց նուրբ ու քնքուշ լինել, երբ հերթը հասնում էր Սեդային։

1988 թվականին բանտում նրա գրած բանաստեղծությունը, որ Սեդային է նվիրված, պահպանվել է, սակայն քչերին է հայտնի։
Ամեն կողմ՝ պատ ու արգելք,
Ամեն կողմ՝ տխուր ու մութ,
Ամեն կողմ՝ պաղ ու թշնամի,
Բայց գտած եմ բացություն ու լույս,
Գտած եմ ուրախություն ու հույս,
Գտած եմ՝ քու հիշատակիդ մեջ:

Զույգն ամուսնացավ 1991 թվականի օգոստոսի 3-ին՝ Գեղարդավանքում։ Դրանից հետո նրանք մեկնեցին Արցախ, որպեսզի Մոնթեն շարունակի հայրենիքի պաշտպանության գործը։
Այժմ Սեդան ապրում է ԱՄՆ-ում։ Ամուսնացել է երկրորդ անգամ` Մոնթեի ընկերոջ հետ և մի որդի ունի, ում կոչել է Սարո-Մոնթե: