Ինչպե՞ս «Կոլցո» օպերացիայի ժամանակ` նախքան սպանվելը, Թաթուլին հաջողվեց գերի վերցնել ադրբեջանցի հրամանատարին

1991 թվականի ապրիլի 30-ին սկսվեց չարաբաստիկ Կոլցո օպերացիան, որը անցկացնում էին Խորհրդային Միության 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի մոտոհրաձգային ստորաբաժանումները: «Օղակ» գործողությունը հայաբնակ 35 գյուղերի խաղաղ բնակչության դեմ պետական ահաբեկչության գործողություն էր, որի իրականացման վայրը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի, Հադրութի շրջաններ, Ստեփանակերտ, խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի, Գորիսի, Տաուշի շրջաններն էին։

tatul

Ապրիլի 30-ին Խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմօն-ի ստորաբաժանումները մտնում են Շահումյանի շրջանի Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը: Նրանց ուղեկցում էր ադրբեջանական ամբոխը, որը գյուղ մտնելուց հետո սկսում է հայերի սպանությունն ու թալանը: Գետաշենի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար, ՀՅԴ անդամ Թաթուլ Կրպեյանը զոհվում է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մակաշովին պատանդ վերցնելուց հետո: Մարտունաշենում, ապահովելով բնակչության նահանջը, զոհվում է ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, ՀՅԴ անդամ Սիմոն Աչիկգյոզյանը` Դեդը:

1991թ. մայիս-հունիս ամիսներին Բերդաձորի ենթաշրջանում վերաբնակեցվում են 132, Հադրութի շրջանում` 245 ադրբեջանական ընտանիք: Ավելի քան 3000 ադրբեջանցիներ հաստատվում են նաեւ Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում: