Կռիվ՝ վիրավոր վիճակում, երեք ՀՄՄ-ով․ Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի սխրանքը

2020 թվականին սանձազերծված պատերազմում շատ են հերոսական դրվագները։ Նրանցից է նաև մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դա­վիթ Նիկոլայի Առուշանյանի օրինակն, ով պատերազմի առաջին օրերին ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավել զրահա­տեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ:

Մարտի ընթացքում նաև ինքն է վիրավորվել, սակայն չի կորցրել ինքնատիրապետումը։ Մայորը դուրս  է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը:

arushanyan

Երբ սպառվել է 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա­նության խորքը:

Միայն դեպքից յոթ ամիս անց է հնարավոր եղել ճանաչել մայորի մարմինը, ով չորս երեխա ունի։ Մայրը պատմում է, որ որդինչի ենթարկվել նահանջի հրամանին՝ ասելով՝ ժամանակ չկա, հետևում Արցախն է։

Մայոր Դավիթ Առուշանյանը հուղարկավորությունց հետո նա հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը։