Սարկոզիի ընկեր ու Ժակ Շիրակի անձնական փաստաբան հայը, ով դատարանում պաշտպանեց ԱՍԱԼԱ-ի զինյալներին

Ֆրանսիայի ամենազզդեցիկ քաղաքական գործիչներից մեկը հայազգի Պատրիկ Դևեջյանն է։ Ծնվել է Ֆրանսիայում՝ Արևմտյան Հայաստանից գաղթածներ ընտանիքում, ովքեր հաջողել էին փրկվել Ցեղասպանությունից։ Ստացել է հայկական կրթություն։

Նա այնքան հաջողակ փաստաբան էր, որ աննկատ չմնաց անգամ Ժակ Շիրակի կողմից: «Մի անգամ Ժակ Շիրակն ինձ խնդրեց իր հետ կապված գործերից մեկի ժամանակ գլխավորել փաստաբանների թիմը: Դրանից հետո ես 20 անգամ դատարանում ներկայացրել եմ Ժակ Շիրակի շահերը և միշտ հաղթել եմ», — հիշում է Դևեջյանը:

Նրա ջանքերի շնորհիվ էր, որ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

1981 թվականին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) անդամները Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը ՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանը նախ կոչ արեց հայերին միավորվել, ապա դատարանում պաշտպանեց հայերի շահերը։

Դատավճռի ընթերցման ժամանակ «Մեղադրյալնե´ր, ոտքի´» բառերի վրա բոլոր ներկա հայերը ոտքի կանգնեցին, իսկ երբ խոսք եղավ թուրքական կողմին ֆինանսական փոխհատուցում տալու մասին, երգչուհի Ռոզի Արմենը  սկսեց երգել «Զարթնի´ր, Լաո´» երգը, և նրան միացան դահլիճի բազմաթիվ ձայներ` այդ թվում նաև Պատրիկ Դևեջյանինը:

Հետագայում նա դարձավ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր և շարունակեց ակտիվորեն պայքարել հայերի ու մարդկության շահերի համար։