Տիգրանակերտի Կենտրոնական թաղամասի 3D պատկերները. ի՞նչ տեսք ուներ ՀԱՅՈՑ հզորագույն քաղաքը (տեսանյութ)

Արցախի Տիգրանակերտը հիմնադրվել է մ.թ.ա 77 թվականին Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի կողմից։

Քաղաքը գոյություն է ունեցել 1500 տարի մինչև 14-րդ դարը, երբ այն ավերվեց և թալանվեց թուրքական ցեղերի կողմից: Ավելի ուշ՝ 19-րդ դարում, նրա ավերակների վրա հիմնվել է ադրբեջանական Աղդամ քաղաքը։ 1993թ. մարտերից 42 օր անց Աղդամը անցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ:

Այդ ժամանակից ի վեր հայերը հնարավորություն են ստացել ազատորեն իրականացնել իրենց հնագույն քաղաքի հնագիտական պեղումները։ Խորհրդային տարիներին ադրբեջանցի «գիտնականները» հայերին թույլ չէին տալիս Աղդամի շրջանի տարածքում հետազոտություններ անցկացնել՝ վստահեցնելով, որ «այստեղ ոչինչ չի եղել»։

Հնագիտական պեղումների արդյունքում մի ամբողջ քաղաք է հայտնաբերվել թաղամասերով, հնագույն տաճարներով, միջնադարյան քրիստոնեական եկեղեցիներով, խաչքարերով, հայկական տեքստերով, թագավորական պալատներով, հրապարակներով, պաշտպանական կառույցներով և Հին աշխարհի բազմաթիվ այլ արտեֆակտներով:

Ընդհանուր առմամբ, քաղաքը զբաղեցնում էր 90 հեկտար տարածք, այդ թվում 7 հեկտար Կենտրոնական, Ամրացված թաղամասում, որը գտնվում է Վանքասար լեռան լանջին: Մնացած մասը պառկած է լեռան ստորոտին:

Ամրացված կենտրոնական թաղամասի ամենաբարձր կետում կանգնած էր Մեծ Հայքի թագավորների պալատը՝ նստավայրը, որը զարդարված էր հելլենիստական արձաններով և պաշտպանված էր հզոր պատերով ու դարպասներով։ Արցախի Տիգրանակերտը նախատեսվում է վերականգնել սկզբնական տեսքով։

Ավաղ, 44-օրյա պատերազմից հետո այն անցավ ադրբեջանցիների հսկողության տակ: