Թուրքիայի նախագահական պալատը թալանված ՀԱՅ ընտանիքի տունն է. ի՞նչ է բացահայտել թուրք պատմաբանը

Թուրք պատմաբան Բասքըն Օրանը նշել է, որ Թուրքիայի նախագահական պալատը (Չանաքայի առանձնատունը) պատկանում էր Քասաբյանների ՀԱՅ ընտանիքին, որն այդտեղ ապրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից առաջ։ Իր հայտարարությունը պատմաբանը հրապարակել է «Միլլիյեթ» պարբերականում ի պատասխան «Նախագահական պալատը Անկարայի ժողովրդի նվերն է Աթաթուրքին» հոդվածին։

Օրանի պատասխանում ասվում էր, որ պալատը ոչ թե Աթաթուրքի նվերն էր Անկարայի ժողովրդից, այլ 1915-ին տեղահանված հայ ընտանիքի ունեցվածքը։ Եվ դա հայերից թալանված կալվածքների մի փոքր մասն է:

Թուրքական իշխանություններն արգելել են այդ թեման բարձրաձայնել։ Իշխանությունների տվյալներով՝ տունը գնվել է Ռիֆաթ Էֆենդիից։ Քասաբյան ընտանիքի թոռը 2007-ին ասել է, որ իրենք ոչ մեկին տուն չեն վաճառել։ Թուրքիայի նախագահական ընտրությունների նախօրեին Bayanat.org կայքում հրապարակվել է երկրի նախագահական պալատի մասին զեկույցը, որը հաստատում է, որ այն պատկանել է 1915 թվականին սպանված հայ ընտանիքին։

Обзор.Press мобильная версия
Обзор.Press мобильная версия
Дворец Долмабахче. | Holiday Homes - Агентство недвижимости

Թուրքական կառավարությունը պնդում է, որ պալատը Քասաբյան ընտանիքի կողմից վաճառվել է Բուլգուրլուզադ ընտանիքին։ Բայց Քասաբյան ընտանիքի երրորդ սերնդի անդամները, որոնք ներկայումս բնակվում են Օտտավայում (Կանադա), ներկայացրել են բոլորովին այլ կենսագրություն, պնդելով, որ պալատը դեռևս պատկանում է Քասաբյան ընտանիքին:

Հայոց ցեղասպանության հետևանքները շարունակում են դրսևորվել նույնիսկ մինչ այսօր։ Վաղուց էր անհրաժեշտ ոտքի կանգնել, բայց մենք դեռ հանդուրժում ենք…