Ծիծեռնակաբերդի խորհուրդը. ի՞նչ է խորհրդանշում հուշահամալիրի ամեն մասը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սիմվոլիզմը բազմաթիվ քննարկումներ առիթ է եղել, և կան բազմաթիվ տարբերակներ դրա նշանակության մասին: Ստորև ներկայացնում ենք, թե ինչ են խորհրդանշում հայ ժողովերդի համար կարևորագույն հուշահամալիրի այս հուշարձանները:

Հուշահամալիրի ձախակողմյան 100 մետրանոց պատը, որը համարվում է անավարտ, ներկայացնում է 40 քաղաքների անուն, որտեղ ջարդեր են իրականացրել հայ ժողովրդի հանդեպ: Դեպի երկինք վեր խոյացող երկար հուշարձանին նայելիս կարելի է նկատել, որ այն մեջտեղից բաժանվում է 2 մասի: Դրանց ցողուններ են, որ խորհրդանշում են կյանքի հավերժություն: Հյերին փորձեցին արմատախիլ անել, սակայն նրանք շարունակեցին ապրել: Անմար կրակի շուրջ 12 պատերը խորհրդանշում են 12 ժամ, 12 ամիս, նաև 12 առաքյալներին: Միտքն այն է, որ հողը բացվում է և կրակի շնորհիվ ներկայացվում են զոհերի հոգիների վերելքը, որոնք, չնայած որ անցավ ժամանակ, բայց չունեցան գերեզման: