Ինչպե՞ս Դուշման Վարդանը կրակի վրա խորովեց՝ հայ փոքրիկին սպանած ադրբեջանցուն
Արցախյան առաջին պատերազմի տարիներին շատ ընտանիքներ չցանկացան լքել իրենց բնակավայրերը ու մնացին այնտեղ, չնայած որ վտանգը շատ մեծ էր։ Ադրբեջանցիները, կարողանում էին սողոսկել գիշերով գյուղեր ու կամ գերի տանել բնակչությանը, կամ էլ սպանել։ Ձեզ ենք պատմում մի պատմություն, որի մասին քչերը գիտեն։ Տարիներ առաջ, երբ մի ադրբեջանցու հաջողվում է մտնել հայկական գյուղերից մեկը, նա չի բավարարվում լոկ ուտելիք գողանալով, այլ սպանում է տաս տարեկան երեխային։

Գիշերվա ժամը երեքն է լինում, երբ սոված ադրբեջանցին մտնում է Դարբինյանների տուն։ Տանը տղամարդ չի լինում, մայրը հասկանում է, որ անկոչ հյուր կա տանը, փորձում է վազել խոհանոց որպեսզի դանակ վերցնի պաշտպանվելու համար, բայց չի հասցնում։ Ադրբեջանցին կրակում է կնոջ վրա, այնուհետև երբ փոքրիկ տղան վազում է դուրս, որ օգնություն կանչի, ադրբեջանցին բռնում է նրան ու դանակի հարվածով կտրում երեխայի գլուխը։
Հարևաններին հաջողվում է բռնել ադրբեջանցուն ու հանձնել Դուշման Վարդանին։ Ասում են, Վարդանը ամենադաժան ձևով վարվեց նրա հետ։ Մի հսկայական խարույկ վառեց, ադրբեջանցուն գցեց մեջը ու սպասեց էնքան, որ լրիվ մոխրացավ։ Դուշման Վարդանի այս արածի մասին ադրբեջանցիները լսել էին, ու ասում էին այդ օրվանից սարսափում էին նրա ձեռքը ընկնելու մտքից։