Երևանի 5 ԱՄԵՆԱՀԻՆ փողոցները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանը Հայաստանի ներկայիս 12-րդ մայրաքաղաքն է։ Մինչ այդ Հայաստանի մայրաքաղաքներն էին Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս և Անի քաղաքները։
Հայաստանի ներկայիս մայրաքաղաքը, որը հիմնադրվել է մ.թ.ա 782 թվականին, Հռոմից 29 տարով մեծ է։ Քաղաքը հիմնադրվել է Ուրարտու թագավորության արքա Արգիշտի I-ի կողմից: Այդ մասին վկայող արքայի սեպագիրքը այժմ պահվում է Էրեբունի թանգարանում:
Ահա մայրաքաղաքի 5 ամենահին փողոցները:
- Աբովյան փողոց
Ըստ գլխավոր պլանի՝ այն մայրաքաղաքի առաջին փողոցն է, որ կառուցվել է 19-րդ դարի կեսերին: Այն ժամանակ փողոցը կոչվում էր Աստաֆյան փողոց՝ ի պատիվ Երևանի նահանգապետ գեներալ-մայոր Աստաֆևի։ Նախկինում փողոցը կառուցվել է հայկական Belle Époque ոճի առանձնատներով։
1883 թ. Աստաֆյան փողոցը վերանվանվել է Ալեքսանդրովսկի՝ ի պատիվ ռուսական կայսր Ալեքսանդր 3-րդի։ 1921 թվականին այն անվանվել է հայ գրող Խաչատուր Աբովյանի անունով, և այդպես է կոչվում մինչ օրս։




- Արամի փողոց
Արամի փողոցը Երևանի ամենակոլորիտային փողոցներից է։ 19-րդ դարում այն անվանում էին ցարական փողոց՝ ի պատիվ ռուս կայսր Նիկոլայ 1-ինի, ով 1837 թվականին Երևան էր այցելել։ Նա կանգ է առել փողոցում գտնվող երկհարկանի շենքում։
Հայաստանի անկախացումից հետո 1918թ. մայիսին փողոցը վերանվանվեց Ազատության փողոց։ 1919 թվականին այն կրկին վերանվանվեց Արամի՝ ի պատիվ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի։
Այդ փողոցը միշտ էլ եղել է Երևանի տնտեսական և առևտրային կարևոր կենտրոն։ Մի ժամանակ այստեղ գտնվում էին պետական բանկը, տղամարդկանց վարժարանը, մի քանի մշակութային հաստատություններ։


- Փավստոս Բուզանդի փողոց
Այս փողոցի շինարարությունը սկսվել է 1830-ական թվականներին։ Ի սկզբանե այն կրում էր Կովկասում ռազմական գործողություններում աչքի ընկած գեներալ Վասիլի Բեյբուտովի (հայ ազնվական տոհմի հետնորդ) անունը։
1920թ. փողոցը վերանվանվել է ի պատիվ Դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանի։ Մեկ տարի անց այն անվանվել է հեղափոխական Ռուբեն Ռուբենովի, իսկ ավելի ուշ՝ բոլշևիկ Յակով Սվերդլովի պատվին։ 1990-ականներից նա կրում էր V դարի հայ պատմաբան Փավստոս Բուզանդի անունը։


- Հանրապետության փողոց
Այս փողոցն ունի հարուստ և հետաքրքիր պատմություն։ Այն պաշտոնապես բացվել է 1856 թվականին, սակայն միայն 1890 թվականին լրացվել է երեկոյան լուսավորությամբ։ Ի սկզբանե փողոցը կոչվում էր նահանգային (գավառական), քանի որ այստեղ գտնվում էր վարչական դատարանի շենքը։
Հեղափոխությունից հետո՝ 1921 թվականին, այն վերանվանվել է Լենինի փողոց։ Այդ փողոցում կանգնած էր Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության շենքը։ Հենց այդ շենքի օվալաձև պատշգամբից էլ Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակից մի քանի օր անց Արամ Մանուկյանը հռչակեց Հայաստանի անկախությունը և ընթերցեց անկախության հռչակագիրը։
1950 թվականին Հայաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադիր Ստեփան Ալավերդյանի պատվին փողոցը վերանվանվեց Ալավերդյան փողոց։ Սակայն արդեն 1990 թվականին որոշվեց այն վերանվանել Հանրապետության փողոց, քանի որ հենց այնտեղ ընթերցվեց անկախության հռչակագիրը։

- Նալբանդյան փողոց
Նալբանդյան փողոցի շինարարությունը սկսվել է 1860թ. և տևել է մոտ 30 տարի։ Սկզբում փողոցը կոչվում էր Սուլեյմանխանովսկայա։
1884 թվականին փողոցը որոշեցին վերանվանել ռուս-թուրքական պատերազմի հերոս գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի անունով։ 1921 թվականին փողոցը կրկին վերանվանել են, այս անգամ ի պատիվ հայ գրող, Հայաստանի պետական օրհներգի բանաստեղծությունների հեղինակ Միքայել Նալբանդյանի:
Նալբանդյան փողոցը քաղաքի առանցքային փողոցներից էր։ Այստեղ էր գտնվում Թբիլիսիի առևտրային բանկի մասնաճյուղը, ինչպես նաև քաղաքի խոշորագույն դեղատներից մեկը։
