Հայ բարիտոնն, ով նույն ներկայացման մեջ փոխարինում է Պլասիդո Դոմինգոյին

Բարիտոն Գևորգ Հակոբյանը հայրենիքում մեծ ճանաչում չունի։ Նրան ճանաչում են միայն մարդիկ, ովքեր հետաքրքրված են օպերային արվեստով։ Նա իրականում մեծ պահանջարկ ունի այստեղ՝ հայրենիքում։ Օպերային ներկայացումները, որտեղ նա ունի իր դերը, մեծ հաջողությամբ են պսակվում։

Սակայն հայ արտիստը, պարզվում է , պահանջված է նաև արտերկրում։

 Վերդիի «Երկու Ֆոսկար» ներկայացման մեջ Գևորգ Հակոբյանն ու Դոմինգոն աշխատել են նույն դերի վրա։ Պարզվում է՝ հայ արտիստն ու Դոմինգոն հանդիպել են մի քանի անգամ։

domingo

Դոմինգոն իր՝ Հայաստան այցի ժամանակ հիշել է «Աիդա» օպերայում երգող Գևորգ անունով հայ տղային, ցանկացել հանդիպել։  Ապա համերգից հետո Գևորգ Հակոբյանը նամակ է ստացել, որտեղ նրան առաջարկել են Վերդիի օպերայում Ֆոսկարի դերերգում փոխարինել Դոմինգոյին։

Արտիստը լցվել է մեծ ոգևորությամբ, ձեռնամուխ եղել փորձերին, մասնակցել վարպետության դասերի՝ դերի պատասխանատվությունը հասկանալով և առաջարկն ընդունելով։