«Նրա ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ չփոխելը հերոսություն է». ո՞վ է այն ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԸ, ում անունով Ստամբուլում անվանակոչվել է փողոց

Թուրքական կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար Ստամբուլի փողոցներից մեկը կոչվել է ականովոր հայ դերասան Նուբար Թերզիյանի անունով: 

  • Նուբար Թերզիյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Խաղացել է տեղի հայկական թատերախմբերում, 1926թ-ից` «Երիտասարդական թատերախմբում»: Հետագայում խաղացել է թուրքական խմբերում` հայկական ներկայացումները արգելելուց հետո:

Կրթությունն ավարտել է Բաքըրքոյ Բեզեզյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1949 թվականին նա սկսեց նկարահանվել ֆիլմերում՝ խաղալով Հուսեյն Ռահմի Գյուրփինարի «Էֆսունկու Բաբա» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում։ Նա նկարահանվել է ավելի քան 400 ֆիլմերում։

Թերզիյանը այն սակավաթիվ դերասաններից է, ով չի թաքցնում իր հայկական ինքնությունը և օգտագործում է իր ՀԱՅԿԱԿԱՆ անունը։ Նուբար Թերզիյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Գումկապի Սուրբ Աստվածածնի պատրիարքական եկեղեցում և թաղվել Թերզիյան Բալիկլի հայկական գերեզմանատան ընտանեկան գերեզմանում։

Մահվանից մեկ տարի առաջ՝ 1993 թվականի հունվարի 14-ին, Նուբար Թերզիյանը արժանացել է է Անկարայի միջազգային կինոփառատոնի «Աշխատանքի մրցանակ»-ին։

Թերզիյանը հիշատակվում է Սեզեն Աքսուի երգում, որտեղ նրա ՀԱՅԿԱԿԱՆ անունն ու ինքնութունը պահպանելը համարվել է ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ:

Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Պոլոնիուս), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Ճգնավոր) և այլն: 1936թ-ից նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում, որոնցից են` «Կախարդ Ծերունին», «Փախստականը», «Հույս», «Պատիվ և զենք», «Օրը կգա» և այլն: 1975թ. արժանացել է Թուրք կինոգործիչների միության մեդալի, 1993թ.` Անկարայի կինոփառատոնի Հատուկ մրցանակի: Մահացել է Ստամբուլում: