Իսկ դուք գիտեի՞ք, որ հայերն իրենց հետքը թողել են նաև Սինգապուրում. կռահեցիք՝ ինչի մասին է խոսքը (լուսանկար)

Հայերը հետքեր են թողել աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Հարյուրամյակներ շարունակ հայկական եկեղեցիները հենարան են եղել սփյուռքում ապրողների համար։ 

Այսօր ձեզ կներկայացնենք Սինգապուրի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին:

Այս կեղեցին Սինգապուրում պահպանված ամենահին կառույցներից մեկն է, որը կառուցվել է 1835թվականին։ Կառուցման համար միջոցները հավաքվել է Սինգապուրի փոքրաթիվ համայնքից, որն այն ժամանակ կազմում էր 50 մարդուց ոչ ավելի, և հնդկահայերից։

Եկեղեցին նախագծել և կառուցել է հայտնի իռլանդացի ճարտարապետ Ջորջ Քոլեմանը, ավելին՝ այն համարվում է նրա ամենահայտնի գլուխգործոցը։

Սինգապուրի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին շրջապատված է տրոպիկական խնամված այգով, որտեղ գտնվում է ոչ մեծ գերեզմանոց, ուր թաղված են ХIХ և ХХ թթ․ ապրող Սինգապուրի հայտնի հայեր։ Եկեղեցում վերջին արարողությունը տեղի է ունեցել ХХ-րդ դարի 30-ականներին։

Այսօր այն ընդամենը տեսարժան վայր է, որտեղ չկա ոչ թանգարան, և ոչ էլ գործող տաճար։