Թուքիայի գունավոր լուսանկարչության հայրը ՀԱՅ Է
Ժամանակին նրա օբյեկտիվի դիմաց կանգնում էին տարբեր ոլորտների ամենահայտնի մարդիկ:
Հովսեփ Մինասօղլուն լուսանկարել է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Զեքի Մյուրենը, Յըլմազ Գյունեյը, Գյունեյթ Արքընը, Քադիր Ինանըրը, Սադրի Ալըշըքը, Թյուրքան Շորայը, Էնգին Չաղլարը, Ֆերի Ջանսելը և այլք։ Դրա հետ մեկտեղ, դեռևս անհայտ, սակայն հայտնի դառնալ ցանկացող մարդկանց էլ է լուսանկարել։ Վերջին շրջանի մեր կինոյի պատմությունն ու նույնիսկ երաժշտության պատմությունը լուսանկարների մեջ արտացոլելու ու այն պատմություն դարձելու գործում Մինասօղլուն մեծ ջանք է գործադրել։
Հոփսեփ Մինասօղլուն Թուրքիայի լուսանկարչական արվեստի պատմության մեջ մտել է որպես առաջինը, ով գունավոր լուսանկարներ է արել:

Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասում ապրող Մինասյանների ընտանիքի չորրորդ զավակ Հովսեփը ծնվել է 1929 թվականին: 1972-ին Հովսեփը միակն էր, որ այդ թվականին Եվրոպայից բերված գունավոր լուսանկարի տպման սարքով առաջին քայլն արեց Թուրքիայի ստուդիական լուսանկարչության մեջ:
1955թթ. հայերի ու հույների դեմ կատարվող հայտնի բռնությունների ու կոտորածի ժամանակ հետո արտագաղթում է Ֆրանսիա: Այնտեղ աշխատում է մի շարք լուսանկարչական լաբորատորինաերում: 1962-ին վերադառնում է Թուրքիա և հիմնում «Հովսեփ Ստուդիո» լուսանկարչատունը: Եվրոպայից ձեռք բերած մասնագիտական փորձն ու գիտելիքները նա ծառայեցնում է Թուրքիայում լուսանկարչության զարգացմանը:

1980-ին ֆինանսական և տարիքի հետ կապված առողջական խնդիրների պատճառներով Հովսեփը ստիպված է լինում թողնել լուսանկարչությունը: Նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրության առարկա է դարձնում Թայֆուն Սերթթաշը: Նրա հեղինակությամբ 2009-ին լույս է տեսնում Հովսեփ Մինասօղլու լուսանկարչի մասին պատմող գիրքը:
Նա մահացել է 2013թ-ի օգոստոսին: Նրան են անդրադարձել թուրքական մի շարք լրատվամիջոցներ:
Անկասկած, նա իր անգնահատելի հետքն է թողել աշխարհի ու հատկապես Թուրքիայի պատմության մեջ: