Իսկ Թուրքիայում կա՞ մի բան, որտեղ ՀԱՅԻ մատը խառը չէ. ժամանակակից կրոնական շինությունների հեղինակը ՀԱՅ Է

Մալաթիայում ծնված և  6 տարեկանում  Ստամբուլ տեղափոխված Գևորգ Օզքարագյոզն առանց նյութական փոխհատուցման ակնկալիքների նախագծում և կառուցում է մզկիթներ, եկեղեցիներ և ալևիների սրբատեղիներ`ջեմևիներ: Երկար տարիներ է, ինչ նա զբաղվում է մզկիթների շինարարությամբ:

1994 թվականին Օզքարագյոզը Ստամբուլում կրկին անվարձահատույց ջեմևի է կառուցել: Գևորգը չի սահմանափակվւոմ միայն մզկիթների և ջեմևիների կառուցմամբ: Հայ ճարտարապետի գլխավորությամբ է 2000 թվականին վերանորոգվել Պոլսի Հայոց պատրիարքարանը,2010-ին Ստամբուլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք գործակալության հետ միասին Գումքափըյում գտնվող հայկական սուրբ  Որդվոց Որոտման եկեղեցու մշակութային կենտրոնի վերածման աշխատանքներն է իրագործել:

Վերջին շինությունը, որը կառուցել է հայ ճարտարապետը, եղել է Բալըքեսիրի Պլեվնե մզկիթը: Այն կառուցվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ:  Անդրադանալով Պլեվնեյի մզկիթի կառուցման առաջարկին, որն արվել էր տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից` Օզքարագյոզը նշել է, որ մզկիթի կառուցման նախագիծը հայ ճարտարապետին հանձնարարելը մեծ խիզախության օրինակ է:

Այսպիսի բաներից երբեք անհանգստություն չեմ զգում: Չնայած, որ Մալաթիայում եմ ծնվել, այնուամենայնիվ, 7 տարի է, ինչ Գյոնենում աշխատում եմ և փողոցում արդեն առանց օտարություն զգալու շրջում եմ մարդկանց հետ, որոնց դիտում եմ որպես իմ համաքաղաքացիներ: Քաղաքական գործիչները, քաղաքացիներն էլ ինձ ջերմորեն են վերաբերվում»:

Գևորգը նշում է, որ ինքը քրիստոնյա է, եկեղեցի է գնում, սակայն դա չի խանգարում իրեն մուսուլմանական կրոնական շինություններ կառուցել:

«Մեծ քաջություն է լինել ազգությամբ հայ և մզկիթներ նախագծել»,-թերթի հետ զրույցի ժամանակ նշել է Գևորգը, ով հավելել է, որ հաճույքով է անում իր աշխատանքը և հարգում է բոլոր կրոնները: