Թուրքիայում հայտնաբերվել է հին ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցի. նրանք կրկին թաքցնում են եկեղեցու հայկականությունը

Ժամանակակից Թուրքիայի տարածքում հնագետները հայտնաբերել են Բայբուրթ պատմական ամրոցի տարածքում գտնվող հին հայկական եկեղեցի և ջրամբար:

Նահանգապետ Ալի Ամզա Փելիվանը նշել է, որ ամրոցի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 150 արտեֆակտ։ Դրանցից մի քանիսը կուսումնասիրվեն և կփոխանցվեն թանգարանին, իսկ մյուսներ ՝ կգույքագրվեն։

Նահանգապետը նաև ընդգծել է , որ հռոմեացիները, բյուզանդացիները և արաբները կառավարում էին Բայբուրտի տարածքը, բայց երբեք չի հիշատակել, որ այդ տարածքը պատմականորեն պատկանել է հայերին։

Բայբուրթը եղել է Սիրթ արևմտյան նահանգի՝ պատմական հայկական հողի մի մասը։ Բայբուրթը գտնվում է Չոռոխ գետի աջ ափին՝ Կարին Պատմական շրջանից (Էրզրում) մոտ 120 կմ հեռավորության վրա։ 1915-ին Բայբուրթում ապրում էր 30 000 մարդ, որոնցից 10 000-ը հայեր էին։

Տեղական պատմական ամրոցը, որը գտնվում է համանուն քաղաքից հյուսիս, այժմ գտնվում է կիսավեր վիճակում։