5 բան, որոնց համար հայերը հպարտ են՝ ըստ օտարերկրացիների

Հայերի մասին օտարները հիմնականում խոսում են մեծ ակնածակքով։ Նրանք  հայերի մեջ կարևորում են հատկապես այն փաստը, որ այս ազգը մշակութաստեղծ է, արժեքաստեղծ։ Օտարերկրացիները չեն հերքում հայերի՝ հնագույն ազգ լինելու փաստը։ Ավելին՝ նրանք առանձնացրել են մի քանի երևույթ որոնցով հայերը հպարտ են։ Տեսնենք՝ ի՞նչ են առանձնացրել նրանք․

Processed by: Helicon Filter;

1 Քրիստոնեությունն ընդունած առաջին ազգ լինելը

Հայաստանը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն և դարձել այդ քայլին գնացող առաջին ազգը։

2 Սևանա լիճը

Սևանա լիճը ամենամեծ լիճն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Կովկասի տարածաշրջանում։ Այն նաև Եվրասիայի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկն է և ունի անչափ կարևոր դեր Հայաստանի բնապահպանական, տնտեսական, մշակութային զարգացման գործում։

3 Արարատ լեռը

Թուրքիայի և Հայաստանի միջև բնական սահմանը բաղկացած է երկու հիմնական կոնից՝ Մեծ Արարատ, որը Թուրքիայի ամենաբարձր գագաթն է, և Փոքր Արարատ՝ 3,896 մ բարձրություն ունեցող։Այն ևս մեծ ազդեցություն է ունեցել հայկական գրականության ու կերպարվեստի վրա՝ հյուսելով մի շարք առասպելներ։

4 Այբուբենը

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից մոտ 405 թվականին մշակված հայերեն գիրը աշխարհի ամենաեզակի լեզուներից մեկն է։ Բնօրինակ այբուբենն ուներ 36 տառ։ Լինելով այդչափ կատարյալ՝ այն շրջադարձային էր հայ ժողովրդ պատմության մեջ ու բերեց կրթության ու գիտության զարգացման։

hayer-1

5 Ճանաչված հայերը, որոնք Հայաստանին ճանաչում են բերում

Հայաստանում ապրում են աշխարհահռչակ արվեստագետներ, երգիչներ, կոմպոզիտորներ, մարզիկներ։ Օրինակ՝ Շերը, Քիմ Քարդաշյանը, System of a Down խումբը և Գարրի Կասպարովն այն հայտնի մարդկանցից մի քանիսն են, որոնց գուցե նույնիսկ չիմանաք, որ հայ են:

Իսկ դուք ի՞նչը կավելացնեիք այս ցուցակին։