Աշխարհում միակ սուրճի թանգարանը ԱՐՄԵՆԻԱ անունով քաղաքում է գտնվում. ո՞րտեղ է այն և ինչու՞ է կոչվում ԱՐՄԵՆԻԱ

Արմենիան Կոլումբիայի խոշոր զբոսաշրջային կենտրոնն է և Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Քաղաքի անվան հետ կապված կան տարբեր կարծիքներ և պատմություններ: Բոգոտայի համալսարանի պրոֆեսոր Խուան Ռամոն Պեդրո դի Ալվարեսը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու Արմենիա Քաղաքի անվան արմատները։

UPCOMING MISSIONS - e3 PARTNERS

Բրիտանական հանրագիտարանի համաձայն՝ Արմենիան հիմնադրվել է 1889 թվականին Հիսուս Մարիա Օկամպոյի կողմից։ Նա կառուցեց տարբեր գործարաններ ամբողջ քաղաքում՝ դարձնելով այն խոշոր արդյունաբերական կենտրոն: Պրոֆեսորը պնդում է, որ դեռևս քաղաքի հիմնադրման ժամանակ տեղացիների թշնամանքը օտարերկրացիների հանդեպ բավականին զգալի էր։ Ներգաղթյալները ստիպված էին թաքցնել իրենց ծագումը, որպեսզի խուսափեն հակամարտություններից և խաղաղ բնակություն հաստատեն Կոլումբիայում։ Ըստ պրոֆեսորի, քաղաքի հիմնադիր Օկամպոն հնարավոր է, որ այդ վայր է ներգաղթել Անթաքիայից, քանի որ նրա առաջին բույսերից մեկի անունը Antiocia էր (հունարեն Ἀντιόχεια, Antiocheia): Այստեղ վարկած է առաջանում, որ հիմնադիրը Թուրքիայի հայերից է եղել(քանի որ Անթաքիան Թուրքիայում է գտնվում), այդ պատճառով քաղաքի անունը Արմենիա է դրել: Մեկ ուրիշ վարկածով էլ քաղաքի անունը կապում են ցեղասպանության հետ՝ ի հիշատակ զոհերի, կամ էլ ներգաղթած հայերի, որոնք այնքնա շատ են եղել այս քաղաքում, անունը վերանվանվել է Արմենիա:

THE 10 BEST Hotels in Armenia for 2021 (from $12) - Tripadvisor
Արմենիա քաղաքի հյուրանոցներից մեկը

1972 թվականին Ֆրեզնոյի հայ գործարարները հիմնել են բարեգործական կազմակերպություն Արմենիա քաղաքում։ Քաղաքի փողոցներից մեկն ավելի ուշ անվանակոչվել է «Մովսիսյանի և Սամուելյանի» անունով։

1999թ.դեկտեմբերի 25-ին Կոլումբիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Արմենիայում: Քաղաքին օգնել են շատ երկրներ, բայց հատկապես մեծ էր Կոլումբահայերի ներդրումը։

Ավելի ուշ Կոլումբիայի այն ժամանակվա նախագահ Էռնեստո Սամպերը շնորհակալություն հայտնեց հայերին: Հայերի օգնությունը բացառապես ֆինանսական չէր։ Արգենտինահայերի Մեծ խմբերը մեկնել են քաղաք՝ մասնակցելու վերականգնողական աշխատանքներին։ Միջադեպը լուսաբանվել է ֆրանսիական մամուլի կողմից։

Քաղաքը հայտնի է իր հյուրընկալև բարյացակամ բնակչությամբ: Կոլումբիայի շատ բնակիչներ նախընտրում են արձակուրդն անցկացնել Արմենիա քաղաքում։ Տեղի հողատերերը իրենց սուրճի բիզնեսը համատեղում են զբոսաշրջային ակտիվ սեզոնների հետ՝ թույլ տալով զբոսաշրջիկներին ոչ միայն ներկա գտնվել սուրճի պատրաստման գործընթացին, այլև իրենց մասնակցությունն ունենալ։

Աշխարհում միակ սուրճի թանգարանը գտնվում է Արմենիա քաղաքում։ Դա միանգամայն նորմալ է կոլումբիացիների համար, քանի որ տարածաշրջանի համար սուրճը բարեկեցության խորհրդանիշ է այդ։ Հենց սուրճի արդյունաբերության պիկն է համարվում քաղաքի արագ զարգացման պատճառը, ինչն էլ հետագայում հանգեցրեց ողջ Կոլումբիայում արագացված տնտեսական աճի, հատկապես այն շրջաններում, որտեղ սուրճի բիզնես է սկսվել: