Այս հայը մեծ ավանդ է ունեցել Հայկական Բանակի կայացման գործում․ ճանաչենք Ռուսաստանի Ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահին

Ռուսաստանի Ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահը Նորատ Տեր-Գրիգորյանցն է։

Նորատ Տեր-Գրիգորյանց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Նորատ Տեր-Գրիգորյանցը ծնվել և կրթություն է ստացել Սովետական Միության, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում, ուր նրա հայ ընտանիքը վերաբնակվել էր 1920-ականներին, մազապուրծ փրկվելով Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից։ Նրա ծնողները Էրզրումից (Օսմանյան Կայսրության մաս) և Կարսից (Հայկական մարզ Ռուսաստանի կայսրությունում, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով միացված Թուրքիային) էին։

Նորատ Տեր-Գրիգորյանց. Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն  նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա. «Ժողովուրդ ...

Տեր-Գրիգորյանցը սկզբում Սովետական Բանակի շարքերն անցավ որպես զորակոչիկ 1955 թ., սակայն 1957 թ. վերադարձավ սպա դառնալու համար և 1960 թ. ավարտեց Ուլյանովսկի Տանկային դպրոցը։

Հետագայում նա ընդունվեց և 1973 թ. ավարտեց Մոսկվայի Մալինովսկու անվան Զրահատանային զորքերի ռազմական Ակադեմիայի «Վիստրել» բարձրագույն սպայական կուրսը։ Նա սովորեց Վորոշիլովի անվան Գլխավոր Շտաբի Ակադեմիան որպես գեներալ-մայոր և ավարտեց 1980 թվականին։ 1980-ականների սկզբում Տեր-Գրիգորյանցը նշանակվեց Աֆղանստանում տեղակայված զորքերի շտաբի պետ և իր աշխատանքի համար պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Այնուհետ Տեր-Գրիգորյանցը նշանակվեց Սովետական Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի պետ և մնաց այդ պաշտոնում որպես գեներալ-լեյտենանտ մինչ1991։

1991 թ. Սովետական Միության փլուզումը ավելի սրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հայերի և ադրբեջանցիների ազգամիջյան հակամարտությունը և վերաճեց նոր-անկախ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների։ 1992 թ. Հայաստանի կառավարությունը հրավիրեց Տեր-Գրիգորյանցին ստանձնել Հայկական Բանակի հրամանատարությունը։

Օգնելով ռազմական գործում ոչ պրոֆեսիոնալ պաշտպանության նախարարին՝ Գրիգորյանցը միաժամանակ ստանձնում է պաշտպանության առաջին փոխնախարարի պաշտոնը։ 1993 թ., Տեր-գրիգորյանը ստանձնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Մեծ է Տեր-Գրիգորյանցի լուման Հայկական Բանակի կայացման գործում և Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակման գործում։ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանի Ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահն է և Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամը։