Բիլզերյանն ասել էր, որ ինքը հայ չէ․ այժմ նա դարձել է ՀՀ քաղաքացի, այցելել Արցախ ու դիմել հայ տղաներին

Հայկական արմատներով ամերիկացի «պոկերի արքա», դերասան ու սոցիալական մեդիայի աստղ Դեն Բիլզերյանին շատերը գիտեն որպես հայ։

Սակայն մի անգամ մի այսպիսի դեպք է պատահել։ Մոտ ութ տարի առաջ, երբ նրան առաջարկել են նկարահանվել մի հայկական հաղորդաշարում՝ խոսելով հայ լինելու մասին, նա իր կայքը, սոցիալական մեդիայի էջերը համակարգողի միջոցով փոխանցել է, որ ինքը հայ չէ, պարզապես իր ազգանունն է հայկական։

Սակայն նշենք, որ Բիլզերյանը չի մերժել հարցազրույցի առաջարկը՝ պահանջելով դրա դիմաց որոշակի գումար։

Նշենք, որ Բիլզերյանը, այս ամենն զուգահեռ, հետագայում դարձել է ՀՀ քաղաքացի, այցելել Հայաստան, Արցախ և արկածներ ունեցել այստեղ։ Իսկ 44-օրյա պատերազմի օրերին անգամ գրառում էր կատարել՝ մասնավորապես գրելով «Դիմում եմ բոլոր այն հայ տղաներին, ովքեր կռիվ են տալիս չոչնչանալու դեմ։ Ամո՛ւր եղեք, ձեր ազգը ձեզ հետ է, ես ձեր թիկունքին եմ։ Հպարտ եմ ձեզանով, տղաներ։ Շարունակեք ձեր կռիվը և հիշեք, որ դուք ադրբեջանցի չեք»։

Գուցե նրա աշխարհընկալման մեջ որևէ փոփոխությո՞ւն է տեղի ունեցել։ Ասում են, որ աստղի մտածողության վրա մեծ ազդեցություն կարող է ունեցած լինել նաև Քիմ Քարդաշյանի օրինակը։