Ինչու՞ Գորբաչովը մինչև կյանքի վերջ չկարողացավ մարսել հայազգի գիտնականից ստացաց վիրավորանքը
Վիկտոր Համբարձումյանի տաղանդի ու կատարած գործի մասին բոլորս ենք լսել։ Գիտնական Համբարձումյանը բնավորությամբ շատ զուսպ մարդ էր ու շատ քիչ էր պատահում, դեպքեր, որ նա վիրավորում էր դիմացինին։
Հայ աստղագետ ու աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանը մի անգամ ՌԴ մայրքաղաք Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողովի ժամանակ , պարզապես նվաստացրեց այն ժամանակվա ԽՍՀՄ նախագահ ՝ Միխայիլ Գորբաչովին. Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողով էր, որի ժամանակ ելույթ էր ունենում նաև ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նրա ելույթի ընթացքում Գորբաչովը մի քանի անգամ անհարկի ընդհատում է նրան ու Համբարձումյանը հարցնում է. – Ընկեր Գորբաչով, դուք գիտե՞ք ով է եղել Անգլիայի թագավորը Նյուտոնի ժամանակ:

Զարմացած հարցից՝ Գորբաչովը պատասխանում է. – Նյուտոնի՞ ժամանակ: Ո՛չ, ես չեմ հիշում: – Այ ճիշտ այդպես էլ մի քանի հարյուր տարի հետո, ոչ մեկ չի իմանա, թե ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ: Ասում են այս խոսքերից հետո Գարբաչովը գցեց գույնը, բայց ևս չկարողացավ ոչինչ ասել։