Ինչու՞ է Ֆիդել Կաստրոն ցանկացել հանդիպել գյումրեցու հետ

Այս զարմանալի պատմությունը տեղի է ունեցել 1963թ-ին ։ Այն եզակի է իր տեսակի մեջ և յուրահատուկ պատմության մեջ։ Ներկայացնենք մանրամասները։ 1963 թվականի մայիսի 23 -ին Մոսկվայում Նիկիտա Խրուշչովի և Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հանդիպումն էր:

1963թ. Էդուարդ Արծրունյանը «Պլակատ» հրատարակչության հանձնարարությամբ մեկ գիշերվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա ընթացքում ստեղծում է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի գալստյանը նվիրված պաստառներ, որոնք առավոտյան արդել ողողել էին Մոսկվայի բոլոր փողոցները:

«Բավականին պատասխանատու գործ էր ինձ հանձնարարված՝ ստեղծել կուբացի առաջնորդ Կաստրոյի կերպարը, որին երբևէ չէի տեսել: Ինձ փոխանցել էին շատ անհաջող մի լուսանկար, որտեղ գրեթե ոչինչ չէր երևում: Միայն հասկացա, որ քիչ թե շատ մենք նման ենք իրար: Վաղ առավոտյան, երբ պատրաստի պլակատը հանձնում էի տպագրության, Ֆիդել Կաստրոն չափազանց ինձ էր նման. փաստորեն ես ինքս ինձ օգնեցի: Չեք պատկերացնում, թե ինչպես հուզվեցի, երբ ինձ ասացին, թե Կաստրոն ուզում է ինձ հետ ծանոթանալ ու իր հիացմունքի խոսքն արտահայտել իմ կատարած աշխատանքի համար»: