Գիտե՞ք, թե քանի գետ կա Հայաստանում. գնահատեք մի քանիսի գեղեցկությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի գետերը։ Հայաստանում կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն ավելի քան 10 կմ երկարություն: Հայաստանում գետերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23 000 կմ: Հայկական լեռնաշխարհում կան ավելի քան 95 հազար գետեր, որոնցից ավելի քան 4 հազար գետերն ունեն 10 կմ և ավելի երկարություն:

Հայկական լեռնաշխարհի ամենաերկար գետերն են.

  • Եփրատ — 2736 կմ
  • Տիգրիս — 1850 կմ
  • Կուր — 1515 կմ
  • Էրեքս — 1072 կմ
  • Արածանի — 722 կմ: Հենց այստեղ 4-րդ դարում մկրտվեց Հայաստանի թագավոր Տրդատ III-ը: Այսօր գետը գտնվում է Թուրքիայի տարածքում և կոչվում է Մուրադ։
  • Մեծ Զաբ կամ Զավ — 473 կմ
  • Ախուրյան — 186 կմ
  • Դեբեդ — 152 կմ
  • Հրազդան — 141 կմ
  • Արփա- 126 կմ
  • Որոտան — 119 կմ
Vorotan River - | Silk Road Armenia
Որոտան
Araks River
Արաքս
Vorotan Gorge - Syunik - Wings of Tatev cableway
Vorotan River
Աղավնաձոր
Ազատ
Արածանի
Արփի
Загадочная природа Ластивер - Тавуш - Армения - Вне Строк
Խաչաղբյուր
Շաքի
Ախուրյան
Վեդի
Wikiloc | Itinéraire ARMENIA - Mt. Khustup (3.204 m) from Geghanush (Kapan)
Վաչագան
Եփրատ
Հրազդան

Հայաստանի գետերի ընդգրկուն ցանկը ներառում է Աղավնաձորը, Աղստևը, Ազատը, Այգաբացը, Այրիգետը, Ալարեքսը, Ամբերդը, Արքաշենը, Արճիգի, Աստղաձոր, Աճանան, Վարդենիս, Վաչագան, Վեդի, Գավառագետ, Հերհեր, Գետիկ, Գեղարոտ, Գեղի, Գորիս, Դզնագետ, Ձարագետ, Եղեգիս, Մեծամոր և այլն: