ՀԱՅԱՍՏԱՆԻ հերթական քարանձավը. որտե՞ղ է այն, ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում և քանի՞ տարվա պատմություն ունի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աղիտու գյուղը գտնվում է Սիսիանից 4 կմ հարավ՝ Որոտան գետի ձախ ափին։ Գյուղը հատկապես հայտնի է 7-րդ դարի իր դամբարանով։ Նրա մոտ գտնվում են մի քանի եզակի քարանձավներ, որոնք գրավել են հայ և գերմանացի գիտնականների ուշադրությունը։

2009 թվականից հայ-գերմանական էքսպեդիցիոն խումբը հետազոտում է Սյունիքի մարզի Աղիտու գյուղի մոտ գտնվող քարանձավները։ Հետազոտողներն արդեն հավաքել են տվյալներ 40 հազար տարի առաջ ապրած հնագույն մարդկանց մասին։

Աղիտու քարանձավը եզակի հնագիտական հուշարձան է, որը տալիս է մեզ հարուստ տվյալներ մեր նախնիների կյանքի և գործունեության մասին: Քարանձավի ամենահին շերտը ունի 15000 տարվա պատմություն: Այստեղ գտնվել են ոչ միայն հնագույն մարդկանց հետքեր, այլև հրաբխային ժայթքումների հետքեր:

Քարանձավները մինչև վերջ չեն ուսումնասիրվել: Բացի այդ, պարզ չէ, թե ինչու էր այս քարանձավը շարունակում մնալ սուրբ վայր նույնիսկ միջնադարում, երբ մարդիկ արդեն կառուցել էին տաճարներ և եկեղեցիներ: Հարկ է նշել, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է քարանձավ հիշեցնող գոմում։ Նրան թաղել են քարանձավում։ Ինչպես տեսնում եք, դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները չեն գտնվել։