Հայկական գաղթօջախների կրթական կենտրոնները. Սամուել Մուրադյան

Արդեն խոսվել է Իտալիայում գործող հանրահայտ Մուրադ-Ռափայելյան վարժարանի մասին: Կա նաև մեկ այլ ոչ պակաս կարևոր հայկական դպրոց՝ Ֆրանսիայում, որ կոչվում է Սամուել Մուրադյան դպրոց, կամ Մուրադյան վարժարան:

Այս վարժարանը հիմնադրվել է 1832 թ. Իտալիայի Պադուա  քաղաքում, եվդոկացի մեծահարուստ Սամուել Մուրադյանի կտակով, Մխիթարյան Միաբանության նախաձեռնությամբ: 1846 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1870 թվականին միացել է Վենետիկի Ռափայելյան վարժարանին՝Մուրադ-Ռափայելյան ընդհանուր անունով։ 1929 թվականին նորից բացվել է Փարիզում։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել 1946 թվականին։

1848-1970 թվականներին այստեղ կիրառվել է ֆրանսիական միջնակարգ դպրոցի ծրագիրը (ուսման տևողությունը 6 տարի), ընդունվել են նախակրթարանն ավարտողները։ Այժմ Մուրադյան վարժարանում գործում է ժամանակակից ֆրանսիական լիցեյի ծրագրով։ Շրջանավարտներն ստանում են բակալավրի աստիճան և իրավունք՝ առանց քննության ընդունվելու համալսարան։ Վարժարանը որոշակի դեր է կատարում հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման գործում։