«Հայկական թուղթը» գլամուրի և յուրօրինակության խորհրդանիշ. ի՞նչ է դա և ինչպե՞ս տարածվեց ողջ աշխարհում

Եթե դուք գնաք ցանկացած ֆրանսիական դեղատուն և խնդրեք «Հայկական թուղթ» կամ, ինչպես ֆրանսիացիներն են ասում, «Papier d ‘Armenie», ապա դուք կստանաք հոտավետ թղթի կտոր, որը հաճելի է շփել: Եվ եթե այրեք թուղթը, այն կայրվի, բայց առանց կրակի: Այն թեթև հաճելի բուրմունք է արձակում, որն ունի ախտահանիչ հատկություններ: Ֆրանսիացիները հայկական թուղթն օգտագործում են ավելի քան մեկ դար, իսկ Հայաստանում այն այնքան էլ հայտնի չէ։

19-րդ դարի վերջին երիտասարդ ֆրանսիացի Օգյուստ Պոնսոն եկել էր Օսմանյան կայսրություն սովորելու։ Ամեն անգամ, երբ Պոնսոն այցելում էր իր հայ ընկերներին, նա զգում էր ինչ-որ հատուկ հաճելի հոտ, որը ոչ մի այլ տեղ չի զգացել:

Հետագայում նա պարզեց, որ հայերը այրում են ստորաքսի ներծծված թղթերը, որպեսզի ախտազերծեն նրանց սենյակները և հաճելի հոտ տարածվի, ինչպես նաև հեռացնեն ճանճերին ու մոծակներին:

Վերադառնալով Ֆրանսիա՝ Պոնսոն որոշեց գաղափարը վերածել նյութական արժույթի։ Դեղագործ Անրի Ռիվյե Պոնսոյի հետ նա սկսեց արտադրել հայկական բաղադրատոմսով թուղթ։ Երկար չմտածելով՝ բուրավետ թերթերը ֆրանսիացին անվանեց «հայկական թուղթ»։

Դա միանգամից ֆուրոր է առաջացրել Ֆրանսիայում։ Անկրկնելի բուրումնավետ թուղթը դարձավ տարբեր սրահների նորաձև բույրը։ Papier d’Armenie բույրը սկսել է ասոցացվել գլամուրի, յուրօրինակության և արդիականության հետ։ Իսկ իր օգտակար հատկությունների շնորհիվ «հայկական թուղթ»-ը մեդալների է արժանացել հիգիենայի ցուցահանդեսներում 1888 և 1889 թվականներին։

Թերթը տարածվել Է Եվրոպայում։ Ռուսական պոեզիայի Արծաթե դարաշրջանում թերթը հայտնի էր նաև սրահներում և տներում: Ռուսաստանում բուրավետ թղթի որոշ նմուշներ պահպանվել են մինչև մեր օրերը։

Չնայած թղթի լայն տարածմանը Արևմտյան Հայաստանում, այսպես կոչված, «ծագման վայրում», այն այնքան էլ լայնորեն չի օգտագործվում Արևելյան Հայաստանում։

Ի դեպ, հետաքրքիր է, որ արտադրության տեխնոլոգիան մնացել է նույնը:

Ավելի քան 120 տարի Ֆրանսիայում թղթի հիմնական արտադրողը Papier d ‘Armenie ֆաբրիկան է, որը հիմնադրվել է Փարիզի Մոնրուժ շրջանում Օգյուստ Պոնսոյի կողմից: Իտալիայում այն արտադրվում և վաճառվում է «Carta d ‘Armenia» անվամբ։