Հետաքրքիր անունով հայ նկարիչը. Դեղձ Աշոտ

Աշոտ Հովհաննիսյանը՝ Դեղձ Աշոտը, ՀՀ վաստակոր նկարիչ է՝ ծնված 1929 թ.: 1943-1947 թվականներին սովորել է Գյումրու Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում։ 1964 թվականինավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։

  Նկարչի ստեղծագործությունների ոճն ու ձևաբանական լեզուն սերտ կապ ունեն եվրոպական մոդեռնիզմի, մասնավորապես էքսպրեսիոնիզմի և աբստրակտ արվեստի հեղինակավոր ներկայացուցիչներ՝ Մալևիչի և Կլեյի ստեղծագործական մեթոդների հետ։ Սակայն նրա աշխատանքներին բնորոշ տաք ու ինտենսիվ գույները, կոմպոզիցիայի դրամատիկ հուզականությունն ազգային որոշակի շեշտադրում ունեն։ Դա է Աշոտ Հովհաննիսյանի արվեստի արմատական կապը ինչպես հայկական մանրանկարչության, այնպես էլ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Ոստանիկ Ադոյանի (Արշիլ Գորկի) ստեղծագործական ժառանգության հետ։

Հովհաննիսյանը առանձնահատուկ զգայուն վերաբերմունք է ունեցել գույնի նկատմամբ: Նրա համար կարմիրը կյանքի հավատն էր, կապույտը` Աստծո, հույսի գույնն էր, կանաչը` կյանքի սկիզբն էր, բնությունն էր: Ըստ նկարչի՝ գույնը արտակարգ գեղեցկություն է` մարդուն գրավող, նրա հոգու վրա ազդող: Բնության մեջ ամեն ինչ կարող է պատահել, և դա բնական է դառնում այն ժամանակ, երբ արտահայտում է ճշմարտությունն ու նկարչի անհատականությունը:

Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային (Փարիզ, Միլան, Լիսաբոն) ցուցահանդեսների։ 1987 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Դեղձ Աշոտը մահացել է 1997 թ. Երևանում: