Ինչու՞ այս հայ արքան դաշույնով սպանեց իր հղի կնոջն․ սպանություն, որը հետագայում ոգեշնչեց եվրոպացի արվեստագետներին

 Ինչու՞ բոլորը այս արքայի արարքը համարեցին մեծագույն սխրանք, որ նա արեց հանուն իր կնոջ։  52 թվականին Տրդատը՝ հայ-պարթևական միացյալ զորքի գլուխ անցած ուղղորդվում է Հայաստան, որտեղի բնակչությունն արդեն իսկ բացել էր Տիգրանակերտի և Արտաշատի դարպասները։ Վերահաս վտանգից զերծ մնալու համար Հռադամիզը փախուստի է դիմում և ապաստանում Վիրքում՝ Մցխեթում։

Ձմռանը պարթևական զորքը վերադառնում են հայրենիք և սրան ականատես լինելով վրացի նենգ արքայազնը վերստին ժամանում է Հայաստան՝ ցանկանալով արագորեն զավթել երկրի գահը։ Սակայն այս անգամ Հռադամիզը բախվում է հայ հայրենասերների դիմադրությանը և մի կերպ մազապուրծ լինում վերահաս մահվանից։ Հռադամիզը իր հղի կնոջ՝ Զենոբիայի հետ ուղևորվում է Վիրք, սակայն դժվարանալով հաղթահարել ճանապարհը՝ վերջինս որոշում է այն շարունակել միայնակ։

hradamiz

Շուտով Հռադամիզդը դաշույնահարում է Զենոբիային և կարծելով, թե կինը մահացել է, նրա նետում է Արաքս գետը։ Շուտով Արաքսի ջրերը Զենոբիայի մարմինը հասցնում են ափ և նրան գտած հովիվները արքայադստերը համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո տանում են հայոց արքունիք։ Հռադամիզդի կողմից կնոջ՝ Զենոբիայի սպանության փորձը ոգեշնչել է հայտնի Եվրոպացի նկարիչների և կոմպոզիտորների։