Ի՞նչ էր ասել այս հայը Էրդողանին, որն էլ դրան պատասխանել էր՝ «Շատ շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ այս ամենից հետո կվերադառնամ Դավոս» ու հեռացել դահլիճից․ ո՞վ է ամերիկահայ Դեյվիդ Իգնատիուսը

Դեյվիդ Իգնատիուսը  հայկական ծագմամբ ամերիկացի գրող և լրագրող է։

Բացի այդ, Դեյվիդը նաև «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի սյունակագիրն է։

Ծնվել է Մասաչուսեթսում։ Դեյվիդի հայրը եղել է Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի նախարար։ Պապը՝ Հովսեփ Պիղատոսյանը և տատը Լիզա Ժամկոչյանը եղել են Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից և ականատես են եղել եղեռնին։

Դեյվիդը ավարտել է Սբ․ Ալբանայի դպրոցը և 1973 թվականին դարձել Հարվարդի համալսարանի շրջանավարտ, որտեղ էլ ստացել է «Ֆրանկ Նոքսի» կրթաթոշակ։ Այնուհետև շարունակել է ուսումը Քեմբրիջի համալսարանում և ստացել տնտեսագետի վկայական։

«Վաշինգտոն փոստում» նրա սյունակը հիմնականում վերաբերվում է համաշխարհային քաղաքական, տնտեսական և միջազգային հարաբերությունների հետ կապված հարցերին։

Աշխատելով «Washington Monthly» պարբերականում, այնուհետև՝ «Wall Street Journal»-ում, որտեղ եղել է Մերձավոր Արևելքի հարցերով թղթակից՝ նա ձեռք է բերում իր լրագրողական կարիերան։ 1986 թվականից մինչ օրս նա աշխատում է «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում և հոդվածներ է հրապարակում «The New York Times Magazine», «The Atlantic Monthly», «Foreign Affairs» և «The New Republic» պարբերականներում։ 1984 թվականից եղել է միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ։ 1984-1990 թվականներին եղել է Սենտ Օլբանսսկի դպրոցի կառավարման խորհրդի անդամ։ 2000 թվականից եղել է գերմանական Մարշալի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նա Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի խորհրդի անդամ է, 2006 թվականից` նրա ամերիկյան մասնաճյուղի տնօրենը։ Դեյվիդ Իգնատիուս «Ստերի մարմինը» վիպակը էկրանավորվել է դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոյի և Ռասել Քրոուի մասնակցությամբ։ Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Ձեզ ենք ներկայացնում Էրդողանի հետ կապված միջադեպը։

2009 թվականին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումին Դեյվիդ Իգնատիուսը, լինելով Շիմոն Պերեսի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանավեճի մոդերատորը, ընդհատում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նշելով, որ պետք է հետևել կանոնակարգին։ Էրդողանը բողոքում է, որ Շիմոն Պերեսին ավելի շատ ժամանակ էր տրվել, քան իրեն՝ խնդրում է Դեյվիդ Իգնատիուսին թույլատրել իրեն մի անգամ էլ ելույթ ունենա։ Էրդողանը շարունակելով մեղադրել Պերեսին՝ նշելով.

«Ես շատ եմ ցավում, որ մարդիկ ծափահարում են ձեր խոսքերի համար։ Չէ որ Գազայում շատ մարդիկ են մահացել։ Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ և մարդասիրական չէ»։

Իգնատիուսը պատասխանում է, որ, ժամանակը սուղ է և չենք կարող նորից քննարկել,և մարդիկ պետք է ճաշեն։ Այս խոսքերից հետո Էրդողանը վեր է կենում տեղից և ասում.

WORLD ECONOMIC FORUM ANNUAL MEETING 2009 - Recep Tayyip Erdogan.jpg
«Շատ շնորհակալություն։ Շնորհակալութուն, Շատ շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ այս ամենից հետո կվերադառնամ Դավոս» ու հեռանում դահլիճից։