Ինչպե՞ս են Թուրքիայի թաքնված հայերը ձգտում վերադարձնել ջնջված ինքնությունը. կարդա՛ Արմենի պատմությունը
Իր կյանքի առաջին 25 տարիները Արմեն Դեմիրջյանն իրեն քուրդ էր համարում, մինչև նրա գյուղի ավագները նրան պատմեցին իր ընտանիքի գաղտնիքը: Արմենի պապը եղել է ցեղասպանությունը վերապրած հայերից։
«Ես ամբողջությամբ շփոթված էի, — ասաց 54-ամյա պարոն Դեմիրճյանը: — և նաև շատ տխուր։ Ես ՀԱՅ եմ, բայց մեծացել եմ քրդական մշակույթի և պատմության մեջ»։
Արմենը, ում պապը մեծացել էր քրդական ընտանիքում, իր հայ լինելը թաքցրել է։ Սակայն վերջին տարիներին, երբ Թուրքիան թույլ տվեց փոքրամասնություններին ավելի ազատ բացահայտել իրենց ինքնությունը, նա բոլորին պատմեց իր գաղտնիքը:։
Արմենը փոխեց իր անունը իր ընտանիքին պատկանող հայկականով, մասնակցեց այդ քաղաքում եկեղեցու վերականգնմանը, հայոց լեզվի դասեր վերցրեց և սկսել է «Ակոս»-ի գործունեությունը, Ստամբուլում հրատարակվող հայկական թերթը։
«Այդ պահից սկսած, — ասաց նա, — ես ուզում եմ շարունակել իմ հայկական ժառանգությունն ու մշակույթը»։



Թուրքիայի հարավ-արևելքում հայերը, որոնց պատմաբանները անվանում են «թաքնված հայեր» կամ «իսլամացած հայեր», նույնպես ցանկանում են բարձրաձայնել, պատմել իրենց պատմությունը, հայկական մշակույթի մեջ լինել, սակայն մեծ մասամբ նրանք ավելի քիչ են կապված ցավալի անցյալի հետ:
«Եթե մեր զայրույթը համեմատեք սփյուռքի և Հայաստանի զայրույթի հետ, մեր զայրույթը կկազմի նրանց զայրույթի մոտավորապես 1 տոկոսը», — ասել է Արամ Հացիկյանը, ով աշխատում է որպես դիտորդ Դիարբեքիրում, Սուրպ Կիրակոս եկեղեցում, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի խոշորագույն հայկական եկեղեցում: Եկեղեցին վերջին տարիներին վերականգնվել է տեղական Քրդական իշխանությունների օգնությամբ։
Այստեղ թաքնված հայերից շատերը, որոնք իրենց համար նորովի են բացահայտում իրենց արմատները, հայտնաբերել են, որ ավելի հեշտ է հրաժարվել իրենց քրդական կամ թուրքական ինքնությունից և ընդունել հայկական, քան հրաժարվել իրենց կրոնից: Նրանց մեծ մասը մահմեդականներ են մնացել, այլ ոչ թե ընդունել են քրիստոնեությունը, իրենց նախնիների կրոնը, ուստի վերականգնված եկեղեցին այստեղ՝ Դիարբեքիրում, ավելի շատ նման է մշակութային կենտրոնի, քան աղոթքի տան։
Սերունդներ շարունակ, անգամ մահմեդական լինելով, շատերը գիտեին իրենց հայկական ժառանգության մասին։ «Դա այն ամենն էր, ինչի մասին խոսում էին այս տարածաշրջանում», — ասել է 58-ամյա Ազիզ Յամանը, բայց միայն ընտանիքում, մասնավոր կարգով: Նա հավելել է, որ նույնիսկ այսօր իր ընտանիքը պահպանում է միայն մեկ հին հայկական սովորույթ՝ գինի պատրաստել ու խմել։
«Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը»,- ասաց նա։
Ցավալի է, որ շատերը մոռանում են իրենց ինքնությունը, կամ հիշում են, բայց նշանակություն չեն տալիս:
Հարցը ընդհանրապես հայ լինել-չլինելը չէ: Աչք փակելով և մոռացության մատնելով թուրքի հանցանքը՝ նրա համար նոր և ավելի մեծ դուռ ենք բացում նոր կոտորածների և ջարդերի իրականացման համար: