Ինչո՞ւ են հոգևորականները սև հագնում և մորուք պահում
Քրիստոսին, ինչպես նաև հետագայում նրա հետնորդներին՝ քահանաներին անվանում են հովիվներ, քանզի նրանք պետք է հավաքեն ու դարձի բերեն կորուսյալ հոտը։ Քահանան իր էությամբ խորհրդանշում է Քրիստոսին, որպեսզի հիշեցնի հավատացյալներին Քրիստոսի երկրային կյանքը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր սպասավորները՝ սկսած Ամենայն ՀԱյո Կաթողիկսից մինչև սարկավագներ կրում են սև հագուստ ու պահում մորուք։ Նրանց զգեստը բացի Ս․ Պատարագ մատուցելու զգեստից միշտ սև է՝ զուրկ ճոխություններից, գույներից՝ ի նշան խոնարհության պարզության։ Սևը նաև սգի խորհրդանիշ է։ Այո, Քրիստոսի հետևորդները սգի մեջ են՝ մինչև նրա Երկրորդ գալուստը։ Իսկ շքեղ զգեստները որ կրում են Ս․ Պատարագ մատուցելիս, ևս ունեն իրենց խորհուրդը․ «Սուրբ գործին պետք է սուրբ զգեստ»,- ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։

Հոգևորականի արտաքին տեսքի նշաններից է նաև մորուք ունենալը: Դա ևս մի ավանդույթ է, որ փոխանցվել է Քրիստոսից՝ հասնելով միինչև մեր օրեր։ Բացի նրանից, որ այն ևս սգի նշան է, և երբ մտերիմ է մահանում, տղամարդիկ որոշ ժամանակ չեն սափրվում, այն նաև մեկ այլ խորհրդանիշ ունի։
Հոգևորականը այդպիսով կրում է Քրիստոսի կերպարը, իսկ ղևտական օրենքի համաձայն՝ Աստծուն ծառայողի երեսին ածելի չպետք է դիպչեր։