Մեծագույն կոչվում, որ Վ․Պուտինը շնորհեց Հրաչյա Պողոսյանին․ Պետերբուրգը ապրեցնող հայը

Այն, որ հայերը Ռուսաստանում ապրելով՝ նպաստում են նաև այդ երկրի զարգացմանն ու առաջխաղացմանը, դա փաստ է ։ Հայերի բարեգործությունների մասին խոսում են ամբողջ աշխարհում։ Ահա, ձեզ ենք ներկայացնում Պետերբուրգի ամենախոշոր բարեգործությունների հետևում կանգնած հային՝ Հրաչյա Պողոսյանին։

Տասնչորս երկրներում նրա իրականացրած 250 նախագծերից մոտ 100-ը սերտ առնչություն ունեն Լենինգրադի պատմության հետ։ Դրանք հուշարձաններ, գրքեր ու վավերագրական ֆիլմեր են, ինչպես նաեւ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված նախաձեռնություններ։ Իր ծավալուն բարեգործական գործունեության համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հրաչյա Պողոսյանը պարգեւատրվել է պետական պարգեւով՝ «Բարեգործության համար» կրծքանշանով։

barerar

2020 թվականի օգոստոսի 11-ին բարերարին շնորհվել են «Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար», իսկ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին՝ «Լենինգրադի շրջանի զարգացման գործում ունեցած ավանդի համար» պարգեւները։ Բարերարի ջանքերով Պետերբուրգում իրականացվել եւ կանգնեցվել են Պետրոս Առաջինի հուշահամալիրը, հուշարձան` Տիխվինի կայարանում ողբերգության հետեւանքով զոհված լենինգրադցի երեխաների հիշատակին, «Իրենց քաղաքը պաշտպանած լենինգրադցիների քաջությունը» խորհրդանշող հուշարձան, «Մեր դպրոցի հերոսները» խորագրով նախագիծ, «Ականավոր գործիչների հուղարկավորման վայր» հուշարձան, պաշտամունքային խաչ Գատչինում եւ այլ նախաձեռնություններ: