Միքայել Նալբանդյանը, տեսնելով այս եկեղեցու անմխիթար վիճակը, բանաստեղծությամբ իր վիշտն ու դառնությունն է արտահայտել․ ի՞նչ եկեղեցու մասին է խոսքը և ինչպիսի՞ն է այն հիմա

Խոսքն Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտող եկեղեցու մասին է։

Տուր դեպի Արագածոտն – Անի Պետրոսյան

443 թվականին կառուցել է Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի  գերեզմանի վրա։

Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական  միջավայրի պահպանության ծառայության
Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը

1639–1645 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին։ 19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում, ուստի 1850 թվականին Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով։ 1860 թվականին Միքայել Նալբանդյանը, Հնդկաստան մեկնելուց առաջ, ուխտի է եկել Օշական, և եկեղեցու անմխիթար վիճակը տեսնելով, բանաստեղծությամբ իր վիշտն ու դառնությունն արտահայտել։

Պատկեր:Եկեղեցի Մեսրոպ Մաշտոց, գ. Օշական 12.jpg - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

1668–1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել։ 1872 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին կոնդակով հայ ժողովրդին կոչ է արել՝ նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը։ 1873–1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մոսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է և 1879 թվականի հոկտեմբերի 21-ին օծվել։ Փաստորեն նոր եկեղեցի է կառուցվել, նոր հորինվածքով Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է՝ երեք թաղակիր կամարներով, ձվաձև հատակագծով Ավագ խորանի երկու կողմերում՝ ուղղանկյուն ավանդատներով։ Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով։ Ավագ խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում՝ խորշով, հյուսիսից և հարավից՝ մուտքերով

1880 թվականին, եկեղեցու հարավային կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող, 1884 թվականին եկեղեցուն արևելքից կցել են երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, գլանաձև ծավալով և Ավագ խորանից բացվող մուտքով։

1913 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք։ 1960–1964 թվականներին Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ, միլանահայ Հ. և Թ. Ղազարոսյան եղբայրների բարերարությամբ, բարեկարգվել է եկեղեցու շրջապատը, նորոգվել են Մեսրոպ Մաշտոցի դամբարանը և եկեղեցին, դեպի դամբարան տանող մուտքի դիմաց կանգնեցվել է կոթող՝ մեսրոպյան այբուբենի երկաթագիր տառերով, և դրվել դամբարանի արևելյան խորշում (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան), աղոթասրահում կախվել է երկաթակուռ ջահ (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան)։ 1962 թվականին Մեսրոպ Մաշտոցի բազալտե գերեզմանաքարը փոխարինվել է օնիքս քարից պատրաստված նոր տապանաքարով։ 1964 թվականին եկեղեցու հյուսիսարևմտյան անկյան մոտ կառուցվել է աղբյուր (ճարտարապետ՝ Ա. Իսրայելյան)։ 1966 թվականին Ավագ խորանում մարմարե նոր սեղան է պատրաստվել՝ վրան «Աստվածածինը Մանկան հետ» սրբապատկերով (նկարիչ՝ Հ. Մինասյան)։

1964–1966 թվականներին, հնդկահայ Պ. Ալեքսանյանի բարերարությամբ, եկեղեցու ներսը նկարազարդարվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարով (նկարիչներ՝ Հ. Մինասյան, Հ. Մամյան)։ Որմնանկարն իրականացվել է եռապատկեր հորինվածքով՝ ճարտարապետությանը ներդաշնակ։ Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին։ Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Ա Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը։ Կենտրոնում հնարամտորեն օգտագործված է լուսամուտի բացվածքը, որի ապակու վրա, դրսից պայծառ լույսով ողողված, գրված է հայոց այբուբենը։

Հարավային պատին կանգուն և ծնրադիր նետաձիգ զինվորներն են՝ Հայոց աշխարհի պահապանները, նրանց գլխավերևում՝ ուժի, հայրենիքի կենսունակության խորհրդանիշ թևատարած արծիվը։ Հյուսիսային պատին պատկերված է Հայաստանի գարունը՝ ծաղկած ծառերով, զվարթ աղջիկներով։ Որմնանկարը զուգակցում է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդները և 20-րդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից է։

1995 թվականին եկեղեցու արևմտյան կողմում կանգնեցվել է հուշակոթող։ 1996 թվականին Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ջանքերով, ամերիկահայ Ջ. Կոբոյանի բարերարությամբ, եկեղեցամերձ դպրոցի շենքը հիմնովին վերակառուցվել է, և 1997 թվականին այնտեղ բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատունը (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան)։ Երկհարկանի, սյունազարդ և գմբեթավոր դահլիճներով, ցուցասրահներով, հարուստ գրադարանով, շքեղ կահավորված շենք է, որի սրահներում ներկայացված են հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններ։ 1999 թվականին Դպրատանը կազմակերպվել է «Աստվածաշնչական Հայաստան» միջազգային գիտաժողովը, իսկ նույն թվականից, Թարգմանչաց տոնին, ամենամյա «Մաշտոցյան ընթերցումներ» գիտաժողովները։

1997 թվականին եկեղեցու արևմտյան կողմում, Ժ. և Հ. Գաբրիելյանների բարերարությամբ կառուցվել է առաջնորդարանի շենքը, 2000 թվականին Ջ. Կոբոյանի միջոցներով բարեկարգվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքy: