«Հայ դիկպուկահար». ո՞վ է ԱՇԽԱՐՀԻՆ հայտնի և NCAA-ի միակ ՀԱՅ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԸ, ով ապշեցրել է բոլորին

«Հայ դիկպուկահար» մականունը ստացած բասկետբոլիստի պատմությունը, նպատակներն ու երազանքները, խաղային որակները գոհացնում են նույնիսկ ամենապահանջկոտներին ու շարժում սրտեր: Հայաստանում շատերի համար անծանոթ այս երիտասարդը տպավորիչ ճանապարհ է անցել մինչև վերելքի ուղի դուրս գալն ու ամերիկյան բասկետբոլային հանրության այս տարվա գլխավոր բացահայտումներից մեկը դառնալը։

Գարին ծնվել է Կալիֆոռնիայում՝ ձյուդոյի ու խառը մարտարվեստների ամենահեղինակավոր մասնագետներից Գոքոր Չիվիչյանի ընտանիքում։ Սկզբում, տղան փորձել է իրեն խառը մարտարվեստներում, բայց կայծը վառել է բասկետբոլը։

«Երիտասարդ տարիքից բասկետբոլ էի խաղում, հետո հասկացա, որ տաղանդ ունեմ ու պետք է գնամ երազանքիս հետևից։ Պարզապես ցանկանում եմ գնալ հորս հետքերով, բայց բասկետբոլում։ Երբ 18 տարեկան դարձա, սկսեցի համալսարաններ  ու քոլեջներ փնտրել բասկետբոլով ճանապարհս շարունակելու համար։ Ինձ առաջարկեցին կրթաթոշակ «Այդահո Սիթիում»։ Այդ մասին ասացի հորս, նա աջակցեց ինձ։

Այդպես, Չիվիչյանը դարձավ NCAA-ի առաջին դիվիզոնի միակ հայ բասկետբոլիստը ու մրցաշրջան առ մրցաշրջան ավելացնում էր։ Նա դարձավ դպրոցի պատմության լավագույն հեռահար նետումներ կատարող բասկետբոլիստներից մեկը։

Մարդիկ մտածում են, որ ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված ու ես ճնշված եմ, քանի որ բոլորը հետևում են ինձ։ Բայց դա այդպես չէ։ Ես ընդհանրապես ճնշում չեմ զգում։ Իրականում, ավելի մոտիվացված եմ։ Ես զգում եմ, որ իմ պարտքն է ներկայացնել հայկական մշակույթը։ Որտեղ էլ գնացել եմ, մարդիկ զգացել են Հայաստանի ներկայությունը ու դրա բացառիկությունը»։

3 մրցաշրջան անց Չիվիչյանը պետք է քայլ առաջ կատարեր, նա տեղափոխվեց «Պեսիֆիկ» և սկսեց իր կարիերայի նոր ու շրջադարձային ժամանակահատվածը։

Պարզապես մի կողմ դրեցի այն ամենը, ինչ ուզում էի անել ու սկսեցի անել այն, ինչ պետք է անեմ՝ հնարավորություն տալով ինքս ինձ լինել հաջողակ։

Բախտավոր եմ, քանի որ այնտեղ աշխատելու հնավորություն ստացա NBA-ում 30 տարվա փորձ ունեցող Դեյմոն Ստադեմայրի հետ։ Նա խաղացել է լավագույններից լավագույնների հետ՝ Մայքլ Ջորդանից մինչև Կոբի Բրայանտ։ Ես հնարավորություն ստացա լսել նրա մտքերը ու ստանալ շատ կարևոր խորհուրդներ։

S1M3745 960x641 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Չիվիչյանի ու նրա թիմակիցների որակյալ բասկետբոլի, բարձրակարգ մարզչի շնորհիվ «Պեսիֆիկի» երկրպագուները ականատես եղան թիմի երբևէ լավագույն մրցաշրջանին Արևմտյան կոնֆերենցիա տեղափոխվելուց հետո։

Ակումբը առաջին անգամ իր պատմության ամենաշատ հաղթանակները տարավ մեկ խաղաշրջանի ընթացքում, հաղթեց շատ կարևոր խաղերում՝ սկզբունքային մրցակիցների։ Թիմը Արևմտյան կոնֆերենցիայի դասակարգման աղյուսակում 3-րդ հորիզոնական բարձրացավ։ «Հայ դիպուկահարն» էլ թիմի գլխավոր հերոսներից էր. նա միավորների արդյունավետությամբ երկրորդն էր թիմում։

S1M3881 960x641 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Այնուամենայնիվ, մրցաշրջանի գլխավոր զարդը դարձավ «Սեյնթ Մերիի» դեմ տնային հանդիպումը։ «Պեսիֆիկը» այս թիմին չէր հաղթում 15 տարուց ավելի, սակայն ժամանակն էր եկել կոտրելու այդ անեծքը։ Խելահեղ հանդիպում, որում գրանցվեց 4 օվերթայմ։ Երբ «առյուծները» պարտվողի դերում էին 2-րդ լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին, Չիվիչյանը 3 միավորանոց նետեց՝ դառնալով բազեր բիթերի հեղինակ։ Նա ընդհանուր առմամբ վաստակեց 19 միավոր, իսկ իր թիմը պատմական հաղթանակի հասավ 107-99 հաշվով։

Այս խաղից հետո բոլորը համոզվեցին, որ Չիվիչյանին փայլուն ապագա է սպասում։ Հիմա Գարիի մեծ պոտենցիալն ու գեղեցիկ նետումները քննարկում են ամերիկյան հեռուաստաալիքներն ու թերթերը՝ ABC, NBC, CBS, ESPN։ Բասկետբոլի երկրպագուները շունչները պահած սպասում են այս տղայի պատմության շարունակությանը։

«Նման մեծ նշանակություն ունեցող խաղին, կարևոր նետումներ կատարելը իսկապես ֆանտաստիկ էր ինձ համար»։

Այս ամենի շնորհիվ Գարի Չիվիչյանը գրավեց NBA-ի ակումբների ուշադրությունը։

«Ճիշտ է, որ ես հնարավորություն եմ ստանալու NBA-ում հայտնվելու։ Հնարավորություն եմ ունենալու՝ NBA-ի մի մասը կազմելու։

S1M3402 960x641 - Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

«NBA-ում խաղալը իմ երազանքն է ու առաքելությունը։ Ամեն օր ես աշխատելու եմ դրա համար։ Ես զգում եմ, որ արդեն շատ հեռու եմ գնացել։ Զգում եմ, որ յուրահատուկ բան եմ անում հայերի համար։ Եթե ինչ-որ բան չստացվի, ես կիմանամ, որ արել եմ ամեն հնարավորը ու առավելագույնն եմ տվել։ Բայց վստահ եմ իմ ունակությունների վրա»։

«Իմ պլանի մի մասն է կազմում՝10 տարի պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերա ունենալ։ Երբ 10 տարին լրանա, պատրաստվում եմ օգնել հայ երեխաներին բասկետբոլի հարցում։ Պակաս կարևոր չեն ճիշտ մենեջմենթը ու ճիշտ մարդկանց ընտրությունը»։

Ցանկանում եմ Հայաստանը ներկայացնել լավագույն ձևով։ Ուզում եմ, որ հայերը հպարտանան ինձանով։ Երջանիկ եմ, որ հայ եմ։ Ուր էլ որ գնում եմ, փորձում եմ հայկական մշակույթը փոխանցել մարդկանց։ Ինձ ամբողջությամբ հայ եմ զգում։ Հայկական դպրոց եմ հաճախել, ամբողջ կյանքս շրջապատված եմ եղել հայերով։ Ես չեմ մոռացել լեզուն, գիտեմ նաև գրել ու կարդալ։

Իմ հայ երկրպագուներին կասեմ հետևեք ինձ, վայելեք ճանապարհը։ Խնդրում եմ աջակցեք ինձ այս ընթացքում ու մինչև վերջին պահը»։