Այս հայտնի թատրոնի գլխավոր ռեժիսորը հայ է

Ձեզ ենք ներկայացնում հայերի ևս մեկ ձեռքբերման մասին։

Ռոբերտ Մանուկյանը դարձել է Կալուգայի դրամատիկական թատրոնի գլխավոր  ռեժիսորը։ Այս մասին հայտնում է «Կալուգա» պետական հեռուստառադիոընկերությունը։

Ռոբերտ Մանուկյանը ծնվել է 1964 թվականի հուլիսի 1-ին։ Սովորել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան կինոյի և թատրոնի ինստիտուտում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում։

Թատրոնը հայտնել է, որ Ռոբերտ Մանուկյանը 57 տարեկան է, նա Թբիլսիի՝ Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի ինստիտուտի շրջանավարտ է։

Կարիերայի ընթացքում Մանուկյանը հասցրել է աշխատել որպես Մոսկվայի կինոդերասանի թատրոնի, Խաբարովսկի երաժշտական թատրոնի ռեժիսոր եւ Խաբարովսկի դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար։