The Walt Disney-ի տնօրենների խորհրդի հայ անդամը․ ճանաչենք աշխարհահռչակ խաղերի ստեղծողին
Ալեքս Սերոբյանը ծնվել է Նյու Յորքում՝ Ստամբուլից տեղահանված հայ ընտանիքում։ Դեռ փոքր տարիքից մտածել է սեփական բիզնես ունենալու մասին, իսկ արդեն քոլեջում սովորելու տարիներին սկել է քայլեր իրականացնել։ Արդյունքում ստեղծել է Bungie-ի ընկերությունը, որը համակարգչային խաղեր էր պատրաստում․ իսկ առաջին խաղը, որը Ալեքսը ստեղծել է եղել է 6-րդ դասարանում։ Խաղն անվճար էր, չնայած որոշ գնորդներ խաղի սկզբնական կոդի համար վճարել էին 15 դոլար։ Խաղը վաճառվեց մոտ 2500 օրինակով ։

Հաջորդը Halo նախագիծն էր, որն Ալեքսը մշակել էր 1991-ին համահիմնադրված Bungie ընկերությունում աշխատելիս, երբ նա դեռ սովորում էր Չիկագոյի համալսարանում։ 2000 թվականին Microsoft-ը ձեռք բերեց Bungie-ն, որից հետո Ալեքսը հիմնադրեց Wideload Games-ը՝ տեսախաղեր մշակող ընկերություն, որը հայտնի էր այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են Stubbs the Zombi-ն ու Hail to the Chimp-ը։ Wideload-ը 2009 թվականին գնվեց Disney ընկերության կողմից, իսկ Ալեքսը դարձավ Disney Interactive-ի փոխնախագահ խաղերի մշակման գծով։

2012 թվականին Սերոպյանը հիմնում է Industrial Toys ընկերությունը։ Ընկերությունը նախատեսում էր բջջային խաղեր մշակել հիմնական խաղացողների համար։ Industrial Toys-ի առաջին՝ Midnight Star խաղը, հայտնի գիտաֆանտաստիկ shooter-ի մոբայլ վերարտադրությունն է։ 2018 թվականի հուլիսին Industrial Toys-ը ձեռք է բերվել Electronic Arts-ի կողմից: