Հայաստանում թխված ամենամեծ գաթան

2017թ.-ին Գաթայի փառատոնի համար թխված գաթան գրանցվել է Դյուցազնագրքում։ Ամեն հաջորդ տարի դրա տրամագիծը էլ ավելի է մեծացել։

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղում տեղի է ունեցել ամենամյա գաթայի փառատոնը, որի  ընթացքում տեղի է ունեցել ամենամեծ և ռեկորդային չափեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ և հյուրասիրություն։

Գաթայի ավանդական դարձած փառատոնին ամեն տարի թխվող հայկական գաթան էլ ավելի է մեծանում։ 2017թ.-ին այն գրանցվել է Դյուցազնագրքում, ու հետագայում դրա տրամագիծը տարեցտարի մեծացել է։ Փառատոնի շրջանակներում հյուրերի համար անցկացվել են նաև տարատեսակ վարպետաց դասեր: Այն ուղեկցվել է ավանդական հայկական երգ ու պարով։

Նշենք որ աշխարհի ամենամեծ գաթան կշռում է 410 կգ և ունի 65 մետր երկարություն: Նախապատրաստական աշխատանքները տևել են 10 օր, գաթան թխվել է երկու օրում, աշխատել է վեց հրուշակագործ: Գաթայի բաղադրիչներն են ծիրանաչիր, սալորաչիր, թզաչիր և նուշ:  Այն թխվել է Երևանում՝ «Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործների կողմից։