Այս հայի ստեղծած սարքի միջոցով ենք կարողանում հայտնաբերել քաղցկեղը. Ո՞վ է նա

 Հայազգի գիտնական և գյուտարար Ռայմոնդ Վահան Դամադյանը ծնվել է 1936թ.-ին ԱՄՆ –ի Ֆորես Հելս Քուինսում:

Նա մեծանուն գյուտարար է, ով հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային սարքը (MRT), որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Չնայած բժշկության մեջ հեղափոխական դեր ունեցած այս հայտնագործությանը՝ ՄՌՏ-ի ոլորտի զարգացման գործում մեծ ներդրում բերած գիտնականերին պարգևատրելիս անարդարացիորեն  մերժել են արժանացնել Նոբելյան մրցանակի։

Այնուամենայնիվ, Դամադյանը պարգևատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային փառքի դիվանում և «ՄՌՏ տեսացրիչի հայտնագործության համար» ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը, որը տրվում է գյուտարարներին։

Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելին» («Indomitable»)անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։ Դամադյանը մի առիթով նշել է . <<Մարդիկ  ինձ խելագար էին համարում, երբ ես լսարանին ներկայացնում էի անմիտ